Վիգեն Սարգսյանը ծառայությունն անց է կացրել Սերժ Սարգսյանի ընդունարանում. Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է պահանջում

Լուրեր

12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պահանջում է, որ  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հստակ պարզաբանում տա՝ իր բանակ չզորակոչվելու պատճառների մասին:

«Ճիշտ կլինի, որ պատճառների մասին նախարարը պարզաբանում ներկայացնի ոչ թե բանավոր, այլ փաստաթղթային: Ընդհանրապես կարծում եմ, որ Վիգեն Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ արված գրառումը, թե 2000-2003 թվականներին ծառայել է Հայաստանի Զինված ուժերում, պետք է պարզաբանվի: Հանրությունը պետք է իմանա՝ Վիգեն Սարգսյանի ծառայությունն անց է կացրել Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես պաշտպանության նախարարի ռեֆերենտ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարության պատճառը օրերս  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումն է: Գրառման մեջ տիկին Խաչատրյանը հստակ նշում է, որ «Զինծառայության և զինվորական կարգավիճակի մասին» օրինագծի քննարկումներին հետևելիս, հիշել է, թե ինչպես է ծառայության մասին խոսում մի բարձրաստիճան պաշտոնյա, որը ժամանակին խուսափել է զինվորական ծառայությունից:

Պաշտպանության նախկին նախարարի կնոջ գրառումը, որում որևէ անուն չկա, համացանցում քննարկումների և կասկածների առիթ  է տվել: Շատերը պնդում են՝ տիկին Խաչատրյանն ակնարկում է Վիգեն Սարգսյանին:

 

Մանրամասները՝ տեսանյութում: