Վարչապետը նպատակ ունի ապագայում ապահովել միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Կառավարության 2017-2022 թվականների ծրագրերի  նպատակադրումները հաշվի առնելով՝ 2018 թվականի բյուջեում հարկաբյուջետահին քաղաքականության մեջ փոփոխություններ են նախատեսել: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մինաժամկետ հորիզոնում, չնայած  հարկաբյուջետային քաղաքականությունը շարունակելու  է սահմանափակված մնալ պարտքի կայունացման ապահովման անհրաժեշտությամբ, այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվելու է ծախսային կառուցվածքի վերանայմամբ: Առավել շեշտադրելով կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունը՝ տնտեսական աճի կայուն հիմքերի ապահովման հարցում»,- հայտնեց Կառավարության ղեկավարը:

Կարապետյանն ասաց՝ չի ցանկանում փաստաթղթի մանրամասներին անդրադառնալ, բայց մի քանի դրույթների այդուհանդերձ որոշեց անդրադառնալ: «Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ և աստիճանաբար նվազել է տնտեսական աճի ներուժը: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիմքերը բավարար ամուր չեն՝ երկարաժամկետ աճ ունենալու համար»,- ասաց գործադիրի ղեկավարը:

Ներկայացնելով 2018 թվականի բյուջետային շրջանակը, Կարապետյանը վստահեցրեց՝ ծրագրել են այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումների մեկնարկը: «Առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի ապագայում ապահովել միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ  հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները թե՛ կայուն զարգացման առումով, թե՛ սոցիալական բնույթի: Նշված ցուցանիշին հասնելու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը հիմնված է լինելու հստակ կանոնների վրա, որի առանցքում դրվել են ինչպես տնտեսական աճը երկրի անվտանգությունը, այնպես էլ սոցիալական նպատակայնությունը: Նշված քաղաքականությունը կապահովի երկրի գրավչության աստիճանի բարձրացումը՝ ձևավորելով կայուն երկարաժամկետ անվտանգ զարգացման ամուր հիմք: Եկամտային քաղաքականությունը լինելու է հավասարակշռված՝ թե՛ ստվերային տնտեսության կրճատման և թե՛ գործարար միջավայրի բարելավման տեսանկյունից»,- հավելեց Կարեն Կարապետյանը՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում կունենան երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և  տնտեսության  զարգացման ծրագրերի ընթացքն ապահովող  բյուջե 2018 թվականի համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում: