Քոչարյանը խեղդվողի պես փրփուրներից է բռնվում՝ կեղծում է փաստերը․ Գրիգոր Ոսկերչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Factor.am-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանի հետ

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը Մարտի 1-ի դեպքերին առնչված այն գործիչներից է, որի իրավունքների խախտումը ճանաչել է ՄԻԵԴ-ը, ըստ որի՝ նրան կալանքի տակ պահելու հիմքեր չեն եղել։ 2 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ոսկերչյանը իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի մեղադրանքով։

Factor TV-ի հարցազրույցում Գրիգոր Ոսկերչյանը պատմում է, որ Մարտի 1-ը և 10 զոհերը պրոցեսի կուլմինացիոն կետն էր, բայց խնդիրը կեղծված ընտրություններն էին:

«Մինչև ընտրությունները, նախընտրական փուլում շատ մեծ բռնաճնշումներ էին տեղի ունեցել, բազմաթիվ մարդիկ ձերբակալվել էին մինչև Մարտի 1-ի իրադարձությունները՝ Պետրոս Մակեյան, Սմբատ Այվազյան և այլք։ Ամբողջը հետևանք է ընտրությունների կեղծման»,- ասում է Գրիգոր Ոսկերչյանը։

Ըստ նրա՝ մինչև առավոտյան «Ազատության հրապարակի ջարդը, մարդիկ պարզապես սպասում էին Սահմանադրական դատարանի որոշմանը»․ «Իշխանությունները, մինչդեռ չսպասեցին դրան։ ՍԴ-ի որոշ անդամների վրա ճնշումներ էին եղել, դա նկատի ունենալով կարելի է ենթադրել, որ հնարավոր է՝ ՍԴ-ն այլ որոշում կայացներ, քան ցանկանում էր իշխանությունը»։

Մարտի 1-ի լուսադեմին, ըստ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, Ազատության հրապարակում Ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, իսկ այս մասին Ռոբերտ Քոչարյանը տեղեկացել է միայն առավոտյան, երբ աշխատանքի է գնացել. «Նախատեսված է եղել գործողություն, որը չէր ենթադրում ուժի կիրառում։ Օրեր շարունակ ստացվում էին օպերատիվ տեղեկություններ, որ հրապարակում հավաքված անձանցից ոմանց մոտ առկա են զենքեր, ընդհուպ մարտական ինքնաձիգեր, մարտական նռնակներ»:

Դեպքերի ականատես Գրիգոր Ոսկերչյանը պատասխանում է․ «Դա կեղծիք է։ Դրա նախօրեին նա համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հասկացրեց, որ պատրաստվում է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, բաց տեքստով նա այդ մասին խոսեց։ Խեղդվողը փրփուրից է բռնվում։ Հիմա ցանկացած մեթոդի դիմում են»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան