«Պրիզնատ եկեք, որ գիտեք». պաշտոնյան և վարորդները վիճում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Տուրիստական միկրոավտոբուսների վարորդներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Հանրապետության հրապարակում: Նրանք պահանջում են, որպեսզի թույլ տան Հանրապետության հրապարակին հարակից հատվածում շարունակել կայանել իրենց ավտոմեքենաները:

Մինչ այդ, նրանց հայտնել էին, որ եթե իրենց մեքենաները դուրս չբերեն Հանրապետության հրապարակից, տարհանող մեքենաները դա կանեն: Երբ տարհանող մեքենան բերեցին, ակցիայի մասնակիցներն իրենց մեքենաներով շարժվեցին դեպի Երևանի քաղաքապետարանի շենք:

«Մեզ ուղղորդում են մե՛կ քաղաքապետարան, մե՛կ Պետական եկամուտների կոմիտե: Արդեն երեք ամիս է՝ բոլոր տեղերը դիմումներ ենք ներկայացրել: Կառավարությունից մեզ ուղղորդել են քաղաքապետարան, քաղաքապետարանից էլ հստակ պատասխան չեն տվել: Մեզ այլընտրանք էլ չեն առաջարկում, որ ասեն՝ այսինչ տեղը կարող եք կայանել ձեր մեքենաները: Պատրաստ ենք բոլոր հարկերը վճարել, ուզում ենք աշխատել»,-ասացին նրանք:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց. «Մեզ չեն կարող առաջարկել այնպիսի վայր, որ հարմար չէ: Մեզ ասում են՝ այստեղ չի կարելի կայանել, որովհետև խաչմերուկի է համարվում, բայց այստեղ ոչ մի խաչմերուկի չկա: Մենք առաջարկում ենք, որ մեկ գծով միայն տուրիստական մեքենաները կանգնեն»:

Քաղաքապետարանից նրանց հետ հանդիպման եկավ տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը: Նա նշեց, որ իրենք հիմա քննարկում են, թե քաղաքում որտեղ տեղեր սահմանեն, որպեսզի տուրիստական միկրոավտոբուսների համար հարմար վայրեր գտնեն:

«Խոսքը Երևանի փոքր կենտրոնի մասին է»,-ասաց նա՝ հավելելով, որ քննարկվում է և՛ Սախարովի հրապարակի, և՛ Շահումյան հրապարակի տարբերակը: Վարորդները նշեցին, որ տուրիստները Սախարովի հրապարակ չեն գա: Վարորդների և քաղաքապետարանի պաշտոնյայի միջև վեճ սկսվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: