Չե՞ք կարծում՝ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը խիստ պատասխանատու է․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն արդարադատության փոխնախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ արդյո՞ք նպատակահարմար է ՀՀ գլխավոր դատախազին տալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդման միջնորդություն ներկայացնելու լիազորություն։

«Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու իրավունքը տրվում է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին։ Չե՞ք կարծում, որ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը բավականին պատասխանատու է ու երբեմն դիտարկվում է մեկ իշխանության կողմից մյուսի նկատմամբ հետապնդում: Հետևաբար՝ ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ միայն գլխավոր դատախազը նման միջնորդությամբ գար խորհրդարան»,- հարցրեց Գաբրիելյանը:

Նախարարը նշեց, որ այդ հարցում որևէ խնդիր չի տեսնում. «Գլխավոր դատախազը կարող է ուղղակի գործուղման լինել, աշխատանքի կազմակերպման տարրական կանոն է։ Միևնույն է՝ ԲԴԽ-ն է միջնորդությունը քննելու, և տեղակալը որևէ սկզբունք չի խախտում, եթե այդ բացառիկ դեպքերում ինքը հանդես գա նման միջնորդություններով»։

Մանրամասները՝ տեսանյութում: