ԱՄՆ-ի սենատորները Թրամփից պահանջում են Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշում որդեգրել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆի 14 սենատորների ստորագրությամբ նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայի վերաբերյալ նամակ է ուղարկվել, որում կոչ է արվել ավելի խիստ դիրքորոշում որդեգրել պաշտոնական Անկարայի հանդեպ:

Ըստ թուրքական «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝  նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել այնպիսի հայտնի սենատորներ ինչպիսիք են  Բերնի Սենդերսը և Ջոն  ՄաքՔեյնը: Վերջինս հայտնի է Թուրքիայի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ:
 
Նամակում ԱՄՆ-ի նախագահի ուշադրությունն է հրավիրվել այն փաստի վրա, որ Թուրքիայում տեղի են ունենում մի շարք անօրինականություններ: Մասնավորապես  օրինակ է բերվել երկրում լրագրողների նկատմամբ  իրականացվող ճնշումները, ձերբակալությունները:

Հիշատակվում է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի  աշխատակից Մեհմեթ Թոփուզի կալանավորման, ինչպես նաև հյուպատոսարանի մեկ այլ աշխատակից Մեթե Ջանթոյուրքի ընտանիքի անդամներին բերման ենթարկելու  փաստերը,:

Անդրադարձ է կատարվել նաև 2017 մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցին, որի ժամանակ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին:

Սենատորները ԱՄՆ-ին նախագահին հորդորել են ճնշում գործադրել Էրդողանի վրա,որպեսզի վերջինս հարգանք ցուցաբերի օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ:

«Անընդունելի է, որ Թուրքիայի կառավարությունը կամայականորեն մարդկանց է ձերբակալում , ոտնահարում նրանց իրավունքները. մասնավորապես խոսքը վերաբերում է մեր դիվանագետներին  և վերջինիս ընտանիքներին»,- ասվում է նամակում:

Նշված է եղել, որ թուրքական իշխանությունները օգտագործելով երկրում գործող արտակարգդրությունը, սահմանափակում են երկրում խոսքի ազատությունը, դատաիրավական համակարգի անկախությունը, ինչպես նաև լռեցնում են երկրի ընդդիմությանը:

Ընդգծվել է, որ Թուրքիայում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է: