Պատասխանատու մարմինները չունեն մտադրություն որևէ տեղեկություն թաքցնելու հանրությունից ու դա լավ է. ՄԻՊ-ը ՀՀ-ում արձանագրված կորոնավիրուսի դեպքի մասին

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը
 ՀՀ ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ կորոնավիրուսի հետ կապված երեկ ու այսօր Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է ինչպես Առողջապահության նախարարի, այնպես էլ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

«Պաշտպանը ողջունում է ուսումնական հաստատություններում դասերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը։ Այս հարցն այսօր առավոտյան քննարկել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և արդեն եղել է նրա դրական դիրքորոշումը։

Դրանից բացի, հիմա շատ կարևոր է հետևել պաշտոնական աղբյուրներին, հիմք ընդունել միայն պատասխանատու մարմիններից եկող տեղեկությունները, վստահել մասնագետներին։ Պետական մարմիններն էլ պետք է հնարավորինս մանրամասն ու հաճախ տրամադրեն հանրությանը տեղեկություններ. լավ է, որ այդպիսի մոտեցում կա։ Պետք է դա հատկապես անել ամենալայն սփռում ունեցող լրատվամիջոցներով ու մարդկանց համար մատչելի եղանակներով։
Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ պատասխանատու մարմինները չունեն մտադրություն որևէ տեղեկություն թաքցնելու հանրությունից ու դա լավ է։ Անհրաժեշտ է ապատեղեկատվությունը հերքել միանգամից և բացառել դրա զարգացումը։
Չի կարելի խուճապի մատնվել և պետք է հետևել կորոնավիրուսի կանխարգելման կանոններին:
Բոլոր հարցերը նաև Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում են՝ իրավասության սահմաններում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար»: