Ինչու չփակվեց Իրանի հետ սահմանը. մեկնաբանում է Արսեն Թորոսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին մեկուսացված պայմաններում հիվանդանոցում նստած է և որևէ բուժական միջամտություն չի իրականացվում։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք երեկ կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպք ենք ունեցել մեր քաղաքացու մոտ, որը վերադարձել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ամսի 28-ին։ Վերջին տվյալներով՝ մեր քաղաքացին որևէ ախտանշան չունի, չնայած դիմելու պահին ունեցել է 38 աստիճան ջերմաստիճան և դրա պատճառով է փաստացի դիմել բժշկական հաստատություն: Նրա հետ է նրա կինը, որը նույնպես որևէ ախտանշան չունի: Կնոջ մոտ նույնիսկ վիրուսի առկայությունն է բացասական: Ինչպես հիշում եք, ամսի 24-ին կառավարության արտահերթ նիստում որոշում ընդունվեց սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ուղևորաշրջանառությունը, որոշակի բացառություններ սահմանելով Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների համար և Իրան վերադարձող Իրանի քաղաքացիների համար: Հատուկ եմ այս հանգամանքը նշում, որովհետև հաճախ լսում եմ, թե ինչի չփակվեց սահմանը ու միանգամից պատասխանում եմ, որ նույնիսկ ՀՀ սահմանդրությամբ ՀՀ քաղաքացիների մուտքը Հայաստան չի կարող սահմանափակվել և ոչ միայն օրենքներով, այլ ընդհանրապես մարդասիրության ու հայրենիքի կողմից հոգածության սկզբունքներով չի կարող արվել»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան