Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի ՀԿ-ների հետ քննարկում. կստեղծվի Պաշտպանին առընթեր խորհուրդ

Լուրեր

11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
Բոլորը

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Մոնիկա Սարգսյանը:

Արման Թաթոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերում, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի առաքելությունը, գործունեության ոլորտները, ինչպես նաև ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայիով վերապահված նոր լիազորությունները՝ որպես անկախ մշտադիտարկում իրականացնող մարմին:

Ներառական հասարակություն ունենալու ճանապարհին Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես կարևորել է հարգանքը հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ, կյանքի բոլոր բնագավառներում ինքնուրույն և լիարժեք մասնակցությունն ապահովող միջավայրի ստեղծումը, որոշումների կայացման գործընթացում ակտիվ մասնակցությունը:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում մենք ունենք տարիներով կուտակված խնդիրներ՝ կարծրատիպային ընկալումներից ու խտրականությունից մինչև անարդյունավետ պաշտպանություն: Դրանց լուծման ճանապարհին սերտորեն համագործակցելու ենք ոլորտի հասարակական կազմակերպությունների, անկախ մասնագետների, լրատվամիջոցների և այլ գործընկերների հետ: Այդ նպատակով Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կստեղծվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված խորհուրդ»,- ասել է Մսրդու իրավունքների պաշտպանը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհուրդ ստեղծելու գաղափարը, Պաշտպանի հետ քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնախնդիրները, ներկայացրել են դրանց լուծման ուղղությամբ իրենց տեսլականը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակության պաշտպանության դեպարտամենտի կազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Այն ապահովելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում: