ՀՀ վարչապետի դուստրը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին. armtimes.com

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին. գրում է armtimes.com-ը:

Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել:

Հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:

Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը Սամսոնյանի կողմից հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է: Նա գրել էր, թե իբր վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սեւ իկրա է ուտում:

«Մենք պահանջում ենք հրապարակայնորեն հերքել այդ սուտ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում կամ 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, ինչպես նաեւ փոխհատուցել Շուշան Փաշինյանին 2 մլն դրամ, այնպես, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով»,- ասաց Գյոզալյանը:

Քանի որ Շուշան Փաշինյանն անչափահաս է, փաստաբանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նա կարո՞ղ է հայց ներկայացնել, Գյոզալյանը պատասխանեց. «Բացարձակ խնդիր չկա. Երեխայի իրավունքի մասին օրենսդրություն ունենք, ինչպես նաեւ՝ միջազգային պայմանագրեր, որ ՀՀ-ն վավերացրել է: Բացի դրանից, Քաղաքացիական օրենսգրքով օրինական ներկայացուցիչներն իրավասու են երեխայի արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած անձի դեմ որոշակի գործողություններ կատարել: Անձի արժանապատվությունն անքակտելի է: Ես մինչ օրս չեմ ունեցել նման գործ, որ հենց անչափահասը լինի իմ վստահորդը, բայց դատարանն այլ տարբերակ չունի, քան հայցը վարույթ ընդունել, քանի որ այլ պարագայում կլինի մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում»:

Նշենք, որ այդ գրառման մեջ Սամսոնյանը գրել էր նաեւ, թե իբր վարչապետի թիկնազորը գնացել է նույն ռեստորան՝ դարձյալ իկրա գնելու, սակայն առաջարկել են փոխանցմամբ գումարը տալ: Ռեստորանից նրանց հայտնել են, թե այդ պարագայում կիլոգրամը 3 հազար դոլարի փոխարեն կարժենա 5 հազար դոլար: Վարչապետն էլ, տեղեկանալով այդ մասին, բարկացել է եւ հարկային տեսուչներ է ուղարկել տվյալ ռեստորան:

Նշենք նաեւ, որ գրառման համար ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար: