Նոր իշխանությունների խղճին են զինվորների մահերը. Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Անպատժելիության մթնոլորտը, ինչպես տեսնում եք, շարունակում է մնալ նաև հեղափոխությունից հետո։ Դատախազությունը, քննիչները վստահ են, որ իրենք որևէ պատասխանատվության չեն ենթարկվելու: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կառավարության դիմաց սևազգեստ մայրերի բողոքի ակցիային միացած իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

«Սա այն հիվանդագին թավիշն է, որը բերել է այս օրվան, և բանակում այս նոր զոհերը հենց այդ թավիշի արդյունքն են։ Եթե ժամանակին պատասխանատվության ենթարկվեին և բացահայտվեին եղած գործերը, նոր զոհեր չէինք ունենա։ Այնպես որ՝ իշխանությունը նաև իր խղճին ունի այս նոր զոհերին»,- ասաց նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ պաշտոնանակությունները խնդրի լուծում չեն, հարցին պետք է քաղաքական գնահատական տրվի։

«Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում կա մի տարբերակ, տուժողի կողքին կանգնած է պետությունը՝ ի դեմս դատախազության։ Մեր դեպքում ի շահ տուժողին արվող գործողությունների դեպքում դատախազությունը բողոքարկում է։ Սա անմեղսունակություն ու անբարոյականություն է», – ասաց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան