Վրաստանում կհարգեն Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Քաղաքականություն
26.02.2020 | 20:57«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 29-ին կհիշատակվի 1988 թվականի Սումգայիթի հայ բնակչության ջարդերի տարելիցը. գրում է aliq.ge-ը:
«Լինելու է նաև ուսանողների կողմից պատրաստված քննարկում՝ Խոջալուի դեպքերի մասին, որտեղ ներկայացվելու են անհերքելի փաստեր, նկարներ և այլ նյութեր», — ասվում է ֆեյսբուք սոցիալական ցանցում ՀԿ-ի կողմից բացված միջոցառման գրառման մեջ: