ՄԻՊ-ին առընթեր փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել է զորամասեր կատարած այցի արդյունքները

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Պաշտպանին առընթեր Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ:

«Նիստին ամփոփվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ Արցախ իրականացված այցի արդյունքները:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ այցեր են իրականացվել զորամասեր, Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր, Շուշիի քրեակատարողական վարչություն և քրեակատարողական հիմնարկ, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, հանդիպումներ են տեղի ունեցել Արցախի նախագահի և Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ։

Խորհրդի նիստում քննարկվել են սպաների և ժամկետային զինծառայողների բարձրացրած խնդիրները, բուժծառայության վիճակը, կարգապահական տույժերի և քրեական գործերով ձերբակալումների ու կալանքների հիմքերի, կարգապահական մեկուսարանում զինծառայողների պահման պայմանների, բանակում արձանագրված մահվան դեպքերի հետ կապված հարցեր։

Քննարկման ընթացքում հատուկ կարևորվել են Զինված ուժերում ամուր կարգապահությունը, ռազմական կրթության որակի բարձրացումը, ինչպես նաև Պաշտպանության ոլորտին վերաբերող հրապարակումներում պատասխանատու լրագրության սկզբունքով առաջնորդվելը և այլ հարցեր:

Նիստին քննարկվել է նախազորակոչիկներին զինվորական ծառայությանը նախապատրաստելու, բարոյահոգեբանական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև բանակում առկա խնդիրները լուծելու նպատակով միասնական ռազմավարության հետ կապված հարցեր:

Հատուկ ընդգծվել է Զինված ուժերում սպաների առանցքային դերը, նրանց կարգավիճակի շարունակական բարձրացման կարևորությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտությունը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ու Պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման գործում»,- ասված է հաղորդագրությունում: