Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին մրցելույթները
Անթալիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների (Մ 18) Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին մրցելույթները:
Թուրքիայում ռինգ մտած հայաստանցի ինը բռնցքամարտիկներից պայքարը շարունակում էր միայն Էրիկ Թոխյանը (49 կգ), որը քառորդ եզրափակչում զիջեց հունգարացի բռնցքամարտիկին եւ դուրս մնաց մրցանակային տեղի համար պայքարից: