5 որոշում՝ վարչական տույժ կիրառելու մասին, գործարկման 12 մերժում. հասանելի է էներգետիկայի բնագավառի 2020 թ. հունվար ամսվա հաշվետվությունը

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից տեղեկացնում  են, որ 2020 թվականի մեկ ամսվա ընթացքում էներգետիկայի և  էներգասպառման  անվտանգության բնագավառում մասնագետների կողմից իրականացվել է տարեկան ծրագրով նախատեսված 11 ստուգում, որից 3-ը Երևանում, 2-ը Սյունիքի և մեկական՝ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում։

«ՀՀ տարածքում տեղակայված 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական և միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերում՝ տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, նոր կառուցված և վերակառուցված էներգատեղակայանքներում իրականացվել են 83 տեխնիկական ստուգումներ, որից 24-ը՝ (29%) էլեկտրաէներգետիկական համակարգում և 59-ը՝ (71%) գազամատակարարման համակարգում:

 

Արդյունքում տրվել է 71 (85.54%) գործարկման եզրակացություն, իսկ 12 (14․46%) տեղակայանքների գործարկումները՝ նախագծի և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին անհամապատասխանության, թերի շինարարական աշխատանքների և ներկայացված տեխնիկական փաստաթղթերի ոչ ամբողջականության համար ակտ-կարգադրագրերով մերժվել են։

Էներգատեղակայանքներում տեղի են ունեցել 1 մահվան ելքով պատահար։ 3 պատահարների վերաբերյալ ՀՀ կառավարության սահմանած կարգով կազմակերպվել և իրականացվել են մասնագիտական քննություններ, ընդ որում 1-ը Լոռու, 1-ը Սյունիքի մարզերում և ևս 1-ը Տավուշի մարզում:

Իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում էներգետիկայի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կայացվել է 5 որոշում՝ վարչական տույժ կիրառելու մասին։

Տարածքային ստորաբաժանումների համապատասխան մասնագետների կողմից խորհրդատվական և իրազեկող հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ Արարատի և Լոռու մարզերում: