Վանաձոր ՔԿՀ-ի կալանավորված պետը հրաժարվում է ցուցմունքներ տալուց

Լուրեր

03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 20:00
Զորամասից՝ տեղամաս․ ինչպես են քվեարկելու զինծառայողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 19:55
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ-ի հանրահավաքը Գավառում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 19:42
Թրամփը հայտարարել է, որ անհանգստացած էր Նեթանյահուի՝ Բեյրութին հարվածների մասին հայտարարության կապակցությամբ
03.06.2026 | 19:30
ՌԴ-ն գիտի՝ Փաշինյանը մեզ Եվրոպա չի տանում. ճնշումներով կանխում է անգամ ԵՄ-ին մերձեցման ձևական հայտարարությունը․ Էդուարդ Անտինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 19:16
«Եթե ընտրես, մենք կգտնենք քեզ ու քո ընտանիքին․․․»․ ՀԿ-ները սպառնալիքներով նամակներ ու զանգեր են ստանում
03.06.2026 | 19:01
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վերջերս իրավապահները հանցավորության մի ամբողջ որջ բացահայտեցին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք տալուն օժանդակելու մեղադրանքներ են առաջադրված «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 պաշտոնատար անձանց, նրանցից 4-ը կալանավորված են։

Քննչական մարմնի պաշտոնական հաղորդագրություններից հետևում է, որ այս կալանավայրում որևէ արգելք չի եղել, որ հիմնարկի պետին ու մյուսներին կաշառելով՝ դատապարտյալները կարողացել են թմրանյութ օգտագործել, թղթախաղով զբաղվել, արգելված այլ արարքներ կատարել։

«ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ»,- ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։

Զարմանալի է, որ այս հանցագործությունները բացահայտել է ոչ թե քրեակատարողական հիմնարկների վարչության ներքին անվտանգության ստորաբաժանումը, այլ ԱԱԾ-ն՝ գաղտնալսումների արդյունքում։ Գևորգ Մկրտչյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը Factor.am-ի հետ զրույցում վստահեցնում է, որ համաձայն չի ՀՔԾ հաղորդագրության բովանդակության հետ։ Նրա պաշտպանյալը մինչ օրս ցուցմունք չի տվել, մեղադրանքները չի ընդունում։ Կալանավայրերի վարչությունը ունի հատուկ հաստիք՝ վարչության պետի անվտանգության գծով տեղակալի, ինչպես նաև ներքին անվտանգության ստորաբաժանումներ։ Դրանց աշխատանքն է կալանավայրերի աշխատակիցների կողմից թույլ տրվող խախտումների, կամ հանցագործությունների բացահայտումը և կանխումը։

Այս դեպքը ցույց է տալիս, որ այդ աշխատանքը ՔԿՎ ղեկավարությունը տապալել է։ Կալանավորված անձանցից առնվազն երկուսը՝ բերդի պետ Գևորգ Մկրտչյանը և նրա տեղակալ Անդրանիկ Թումանյանը համակարգի հին աշխատողներից են, սկսել են ոստիկանությունում։ Գևորգ Մկրտչյանը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրել է նաև 90-ականների վերջին։ Այն ժամանակ կալանավայրերը ոստիկանության համակարգի մասն էին կազմում։ 1999 թվականին Գևորգ Մկրտչյանին հեռացրեցին համակարգից՝ նրա ենթակաների կողմից թույլ տրված ծառայողական հանցագործության համար, Կալինինոյի զինկոմին ծեծի ենթարկելու գործով։ Այս գործի մասին տարբեր վարկածներ են շրջում։ Համակարգի հին աշխատողների մի մասը պնդում է, որ զինկոմին խոշտանգել էին կալանավայրի աշխատողները։ Մյուսները պնդում էին, որ ծեծն ու խոշտանգումները տեղի են ունեցել ռազմական ոստիկանությունում, իսկ «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատողների մեղքը եղել է այն, որ նրանք չեն արձանագրել կալանավորի ստացած վնասվածքները. պրակտիկա, որը ժամանակին լայնորեն կիրառվում էր։

«Այն ժամանակ 4 հոգի դատապարտվեց։ Գևորգ Մկրտչյանին հեռացրեցին համակարգից, սակայն նա պատասխանատվության չենթարկվեց», – մեզ հետ զրույցում հիշեցրեց համակարգին մոտ կանգնած աղբյուրը։ Փաստորեն՝ մեկ անգամ ծառայողական կոպիտ խախտումների պատճառով համակարգից հեռացված անձը կրկին վերականգնվել է նույն համակարգում, նշանակվել է նույն՝ կալանավայրի պետի բարձր պաշտոնում։ Հետևանքները օրինաչափ են։

Սյուզան Սիմոնյան