Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի․ ՀՀ ՊՆ
ՀՀ Պն-ից տեղեկացնում են, որ 5-րդ զորամիավորման ենթակա N զորամասը փետրվարի 20-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
«Հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը ստացել է հաստիքային զենքը, դուրս է բերվել մարտական տեխնիկան: Ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջանները և կատարել առաջադրված խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում։