Ադրբեջանը չի կատարի ՄԻԵԴ-ի հնարավոր վճիռն ու չի արտահանձնի Ռամիլ Սաֆարովին

Լուրեր

13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 16-րդ տարելիցը լրացավ փետրվարի 19-ին։ Հիշեցնենք, որ 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլալեզու ուսումնական դասընթացներին մասնակցող Սաֆարովը գիշերը մուտք էր գործել նույն դասընթացին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանի սենյակ և կացնի 16 հարվածով սպանել նրան։

Հունգարիայի դատարանը 2006 թվականին Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման դատապարտեց, սակայն Սաֆարովը բանտում անցկացրեց ընդամենը 6 տարի: Ադրբեջանի ու Հունգարիայի իշխանությունների պայմանավորվածության արդյունքում 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովն արտահանձնվեց Բաքվին։ Ադրբեջան ոտք դնելուց հետո Սաֆարովն ընդունվեց  հերոսի պես, նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում շնորհեց, մայորի զինվորական կոչման արժանացրեց ու աշխատավարձ վճարեց։ Արդեն ութ տարի է՝ Սաֆարովն ազատության մեջ է, Ադրբեջանում էլ շարունակվում է նրա հերոսացման գործընթացը։

Մինչ այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շարունակվում է Գուրգեն Մարգարյանի գործն ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի։ Այն արդեն հասել է եզրափակիչ փուլ, գրավոր ընթացակարգերն ավարտվել են։ Նախատեսվում է, որ վճիռը կհրապարակվի մարտին։ Վճիռը կարող է նաև պարտադրել, որ Սաֆարովը հետ վերադառնա ու կրի իր պատիժը։

Ադրբեջանում արդեն սկսել են արձագանքել այս լուրերին։ Տարբեր շրջանակներում պնդում են, որ Ռամիլ Սաֆարովին ոչինչ չի սպառնում, պարզապես կեղծ լուրեր են տարածվում, իսկ Ադրբեջանը չի պատրաստվում իրականացնել ՄԻԵԴ-ի հնարավոր վճիռը:

«Այս ամենը կեղծ օրակարգ է: Ադրբեջանի Սահմանադրությունն ու Քրեական օրենսգիրքն արգելում են մեր քաղաքացիներին արտահանձնել այլ երկրների, միայն ժամանակավոր է հնարավոր՝ ցուցմունք վերցնելու համար, այն էլ՝ վերադարձի գրավոր երաշխավորման դեպքում։ Իսկ Ռամիլ Սաֆարովի պարագայում դատապարտյալին ներում է շնորհվել և դրա համար նրա՝ Հունգարիա վերադարձի ու ցմահ ազատազրկում կրելու համար պետք է նաև չեղարկել Ադրբեջանի բարձրագույն մարմնի որոշումը, որի լիազորություններն ունի միայն նախագահը»,- նման կարծիք է հայտնել Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Էլդար Զեյնալովը։

Նա նաև նշել է, որ այսպիսի լուրերն ուղղակի խայծ են և որևէ լրջություն չունեն։

Ադրբեջանում կա նաև որոշակի համոզմունք, որ ՄԻԵԴ-ը հայամետ վճիռ չի կայացնի, իսկ եթե նման որոշում լինի ադրբեջանական կողմն այն չի իրագործվի։

Էմմա Չոբանյան