Մարգարիտա Խաչատրյան (Մառոզ). «Տարկետման վերացումը կարող է կոռուպցիայի աղբյուր դառնալ». «Փաստ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պաշտպանության նախարարության կողմից ներկայացված տարկետման իրավունքը վերացնող օրենսդրական նախագիծը քննադատողների և այն խրախուսողների քննարկումները դեռ շարունակվում են:

Նշենք, որ օրենսդրական այս փոփոխությամբ տարկետում կստանան միայն Հայաստանի բուհերում կրթություն ստացող այն քաղաքացիները, որոնք ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումն ավարտելուց հետո ՊՆ–ի նշած վայրում ու պայմաններով ծառայելու վերաբերյալ պայմանագիր կկնքեն:

Մի շարք ուսանողներ ևս իրենց բացասական դիրքորոշումն են հայտնել օրենքի նախագծի վերաբերյալ: Նրանք պահանջում են, որ տարկետման իրավունքն անպայման գործի:

«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն այն կարծիքին չէ, որ տարկետման իրավունքը վերացնելը գիտության զարգացման համար խոչընդոտ կհանդիսանա:

«Չեմ կարծում, թե գիտելիքը կտուժի: Ինչ պարտադիր է, որ երիտասարդն ուսումը տարկետումով շարունակի, հետո նոր գնա ծառայության: Բազմաթիվ զինծառայողներ ունենք, որոնք բարձրագույն կրթություն ստանալուց և բուհն ավարտելուց հետո զորակոչի չեն գալիս, այլ արտերկրում աշխատանքի են անցնում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Մարգարիտա Խաչատրյանը:

Վերջինս նշեց, որ այս ընթացքում բազմաթիվ ուսանողների հետ հանդիպումներ է ունեցել:

«Երիտասարդների մոտ մտավախություն կա, որ իրենց ուսումը կտուժի: Նրանք հանդիպումների ժամանակ հայտարարում են, որ տարկետում պետք է լինի, որից հետո միայն կմեկնեն ծառայության: Միանում եմ իրենց մտահոգությանը, բայց ես այլ ռիսկեր եմ տեսնում: Վախի զգացում ունեմ, որ փոփոխությունը նորից կարող է կոռուպցիայի աղբյուր դառնալ, կոռուպցիան ավելի կշատանա, չծառայողը չի ծառայի, տարկետում չունեցողն էլ՝ ամեն դեպքում կունենա այն»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Ըստ Մարգարիտա Խաչատրյանի՝ հավասարության սկզբունքը ևս չի գործելու:

«Եթե երիտասարդը հասել է անվճար ուսման, կրթաթոշակ է ստանում, ապա ամեն քայլի կգնա, որ ծառայության չմեկնի: Եթե օրենքն ընդունվի, կընդունվի խեղճի ու անճարի համար: Ես կգերադասեի նախ հավասարության մթնոլորտ լիներ համակարգում, որից հետո միայն որոշում կայացվեր տարկետումը վերացնելու վերաբերյալ: Մենք ցավալի դեպքեր ենք ունենում: Ես յուրաքանչյուր հուղարկավորության ժամանակ տեսնում եմ, թե որ ընտանիքներն են կորուստներ ունենում»,– հավելեց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահը:

Ինչ վերաբերում է հավասարություն ստեղծելու հնարավորությանը, Մարգարիտա Խաչատրյանն այդ առումով լավատես է:

«Մեկ տարվա ընթացքում ունենք հետևյալ պատկերը. Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ուզում է հասնել հավասարության: Մենք դեկտեմբերի 4–ին հանդիպում ունենք նախարարի հետ: Հուսով եմ՝ նրա կողմից բոլոր հիմնավորումները կտրվեն, որպեսզի ինքս համոզվեմ, որ կոռուպցիան բանակից վերացնելու համար ամեն ինչ արվում է»,– ընդգծեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: