105 սուբվենցիոն հայտ Կոտայքի մարզից` 6.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով

Լուրեր

02.10.2026 | 08:25
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ 2020թ. ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների ստացման նպատակով ՀՀ Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն է ներկայացվել համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 105 ծրագրային հայտ` ընդհանուր 6.2 մլրդ. դրամ արժեքով, որից` 3.3 մլրդ. դրամ ներդրվելու է համայնքների բյուջեների, 2.8 մլրդ. դրամ` պետական բյուջեի և 96.0 մլն. դրամ` այլ կազմակերպությունների միջոցներից:

«Մասնավորապես,

  • ճանապարհների բարեկարգում – 36 ծրագիր /Թեղենիք, Հրազդան, Ակունք, Աբովյան 2 ծրագիր, Առինջ, Գողթ, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գետամեջ, Նոր Երզնկա 2 ծրագիր, Ծաղկաձոր 6 ծրագիր, Լեռնանիստ, Ակունք 3 ծրագիր,Նոր գեղի 2 ծրագիր, Պռոշյան, Քանաքեռավան, Սոլակ, Մեղրաձոր 2 ծրագիր, Բալահովիտ, Քարաշամբ, Արզնի, Եղվարդ 2 ծրագիր, Կամարիս, Գեղարդ/
  • խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում – 11 ծրագիր /Բյուրեղավան, Նոր Արտամետ, Գեղաշեն 2 ծրագիր, Ակունք, Նոր Գեղի, Ջրվեժ, Քանաքեռավան, Վերին Պտղնի, Եղվարդ, Կամարիս/
  • ոռոգման համակարգի կառուցում – 2 ծրագիր / Պտղնի, Կաթնաղբյուր/
  • լուսավորության համակարգի կառուցում – 7 ծրագիր / Առինջ, Նոր Արտամետ, Ծաղկաձոր, Նոր Գեղի, Քանաքեռավան, Բալահովիտ, Կամարիս/
  • վերականգնվող Էներգետիկա` այդ թվում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում – 2 ծրագիր / Նոր Գեղի, Վերին Պտղնի/
  • գազիֆիկացում – 5 ծրագիր / Առինջ, Մրգաշեն, Գեղաշեն, Արամուս, Քանաքեռավան/
  • մանկապարտեզների կառուցում, վերակառուցում (վերանորոգում)– 14 ծրագիր / Գառնի, Մայակովսկի, Գեղաշեն, Քաղսի, Արամուս, Արգել, Ակունք, Նոր Գեղի, Ջրվեժ 2 ծրագիր, Քանաքեռավան, Մեղրաձոր, Բալահովիտ, Արզնի /
  • հասարակական շենքերի կառուցում և վերանորոգում /մշակույթի տներ, համայնքային կենտրոններ և այլն/ – 15 ծրագիր / Գառնի 2 ծրագիր, Բյուրեղավան 2 ծրագիր, Հացավան, Գետամեջ, Գեղաշեն, Քաղսի, Ջրառատ, Պռոշյան, Պտղնի, Քանաքեռավան, Գետարգել, Վերին Պտղնի, Արզնի /
  • բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության նորոգում – 6 ծրագիր / Հրազդան, Մրգաշեն, Ծաղկաձոր, Արգել, Նոր Գեղի, Նոր Հաճն /
  • այգիների և պուրակների կառուցում – 5 ծրագիր / Նոր Երզնկա 2 ծրագիր և Ծաղկաձոր 3 ծրագիր/
  • աղբատար մեքենայի և աղբարկղերի ձեռքբերում – 1 ծրագիր /Ակունք/:

 

Հիշեցնենք, որ 2019 թվականի սուբվենցիայի ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում հավանության է արժանացել Կոտայքի մարզի 32 համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 54 ծրագիր, որից իրականացվել են 51-ը (3-ը՝ Ակունք համայնքի Նոր Գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման ծրագիրը փոխարինվել է 2020 թվականին նոր մանկապարտեզ կառուցելու ծրագրով: Ջրվեժ համայնքի Զովքի խորքային հորի վերակառուցման և Արզնիի մշակույթի տան վերակառուցման ծրագրերի պայմանագրերը լուծարվել են և աշխատանքները դադարեցվել են)՝  ընդհանուր 2,7 մլրդ. ՀՀ դրամ ծրագրային արժեքով»,- ասված է հաղորդագրությունում: