Տարկետման վերացումը՝ գիտության զարգացման սպառնալիք. ուսանողների մտահոգությունը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես հայտնի է, Հայաստանի պաշտպանության նախարարությունը  հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսվում են ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխություններ, համաձայն որոնց՝ ակադեմիական տարկետում կտրամադրվի միայն նախարարության  հետ պայմանագիր կնքող ուսանողներին։ Այս առնչությամբ մի խումբ ուսանողներ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անունից բաց նամակ են հղել կրթության և գիտության, պաշտպանության  նախարարիներին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը։

Վերջերս էլ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ տարկետման իրավունքը հակասում է արդարության սկզբունքին:  «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, Երևանի պետական համալսարանի ուսանող Հայկ Սահակյանը հակադարձում է նախարարին՝ շեշտելով, որ նշյալ խնդիրը պետք է լուծեն  կրթության ոլորտի պատասխանատուները․ ուսանողը համոզված է՝ պետք է ոչ թե վերացնել տարկետման ինստիտուտը, այլ համապատասխան աշխատանքներ տանել՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար։

 Կրթության և գիտության նախարարը որպես այլընտրանք նշում է ՊՆ ներկայացրած  «Պատիվ ունեմ» ծրագիրը։ Հայկ Սահակյանը, սակայն, շեշտում է՝ հայրենիքի նկատմամբ պարտքի  կատարում  ասելով  չպետք է հասկանալ միայն անցում  զինվորական ծառայության։ Պետհամալսարանի ուսանողը օրենսդրական նախաձեռնության՝ կյանքի կոչվելու  դեպքում տեսնում է  արտագաղթի ավելացման  վտանգ։

Հավելենք, որ ուսման նպատակով  տարկետում վերցնելու համար քաղաքացին Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքելու դեպքում ուսումնառությունից հետո պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի։ Ովքեր այժմ ունեն տարկետման իրավունք, օրենքը ընդունվելու դեպքում նրանց վրա  չի տարածվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան