Արտակարգ իրավիճակ է, պետք է համազգային սուգ հայտարարել. Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
Բոլորը

Միայն վերջին երկու շաբաթում հայկական բանակում 8 զինծառայող է մահացել։ Ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ դրությունը տագնապահարույց է․ «Սա արտառոց իրավիճակ է, պետք է համազգային սուգ հայտարարել, պառլամենտում հրավիրել լսումներ, հայտարարել արտակարգ իրավիճակ, այսքան տարի չեմ տեսել այսպիսի պարբերականությամբ զոհեր։ Ի՞նչն է ամենաահավորը, որ արձագանք չկա»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, շեշտում է՝ վերջին աղմկահարույց մահվան դեպքերով էլ քրեական գործ հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, ինչը նշանակում է, որ զինծառայողների մահվան քննությունները տարվում են դեպքի չբացահայտում․ «Դատախազությունը և գուցե բանակի․․․․ շահագրգիռներն ուզում են ասել, որ չենք բացահայտելու։ Որևէ մեկը ելույթ չի ունենում ասի՝ ինչ են մտածում, ձեր զավակները ապահով են, հասկացանք, դուք տանում եք բոլոր ընտանիքներից բանակ, բարի եղեք՝ հավասար պայմաններ ստեղծել։ Դրանք ինքնասպանություններ չեն, սա պարարտ հող է բանակում անպատժելիության մթնոլորտը պահելու։ Եթե չեն բացահայտվում հանցագործությունները, ծնվում են նորերը։ Քննչական կոմիտեն թող փակեն ընդհանրապես, գլխավոր դատախազը եթե չի կարողանում վերահսկել, թող հեռանա։ Տարիներ շարունակ մենք գոռում ենք։ Եթե վարչապետը պատմական մինիմում էր արձանագրել, հիմա էլ արձանագրել է պատմական մաքսիմում»։