Հնի վերջին որջը մաքրվելու է․ Սոս Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 15:26
Մերձմոսկովյան շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են
01.07.2026 | 15:17
ԱՄՆ-ն ու Իրանը Դոհայում անուղղակի բանակցություններ են վարում ավելի ցածր մակարդակով․CNN
01.07.2026 | 15:10
Երկու թեկնածու՝ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար // ՍԴ-ն այսօր խորհրդակցական սենյակ կգնա․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 15:05
ՔՊ քարոզարշավի զգալի մասը ֆինանսավորվել է պետական բյուջեից. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 15:00
Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
01.07.2026 | 14:51
Վան է այցելել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը
01.07.2026 | 14:44
Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. փոխարտգործնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:35
«Խնդրում ենք ընդունել Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան որոշում». կոչ՝ ՍԴ անդամներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:28
Հայաստանում գազի գինը բնակիչների համար կմնա անփոփոխ
01.07.2026 | 14:26
Երևանի փողոցներում կտեսնեք ինձ. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:18
«Եթե Փաշինյանի խոսքը և վարքագիծը համարվում է իրավաչափ, ապա մի դժգոհեք Վարդան Ղուկասյանի բառապաշարից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 14:10
Ուկրաինան ԵՄ խաղաղության հիմնադրամից ռազմական օգնության համար 6,6 մլրդ եվրո է խնդրում. Reuters
01.07.2026 | 14:02
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 14:02
Քանի՞ խախտում պետք է արձանագրվեր, որ ասեիք՝ ազդեցություն է ունեցել արդյունքների վրա. Դրմեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 13:54
ԱԱ-2026-ի խմբային փուլի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եռօրյա այցով Գերմանիայում է: Բարձր մակարդակի բանակցություններ են տեղի ունեցել կանցլեր Անգելա Մերկելի հետ, վարչապետն առանձնահատուկ կարևորել է աշխատանքը գերմանական ուղղությամբ՝ հաշվի առնելով նրանց ինստիտուտների կայացվածությունը և այլն: Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է մեր օրակարգը գերմանական ուղղությամբ և ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցած շփումները:

– Գերմանիայի հետ մեր հարաբերությունները խիստ կարևոր են, որովհետև բոլորս գիտենք, որ Գերմանիան ԵՄ առաջատար երկիրն է. երկու երկիր կա, որ այս պահին առաջատար է, հատկապես՝ Brexit-ի համատեքստում: Եվ, իրապես, այդ երկիրը փայլուն ինստիտուտներ ունի՝ թե՛ գիտակրթական, թե՛ պետական համակարգի, որոնք կարողանում են տրամադրել այն ամբողջ ինֆորմացիան և գիտելիքը, որպեսզի ճիշտ քաղաքական որոշումներ կայացվեն: Դրա հետ մեկտեղ՝ Գերմանիան մեզ համար կարևոր առևտրային գործընկեր է, և այն ստանդարտները, որ ԵՄ-ում Գերմանիան ունի, մասնավորապես մեր երկրի համար, իհարկե, բաղձալի ուղենիշներ են: Հանդիպումը բարձր մակարդակի վրա էր, և ես վստահ եմ, որ շատ կարևոր հարցեր են քննարկվել կանցլեր Մերկելի հետ: Դրա հետ մեկտեղ՝ կարևորում եմ, որ Անգելա Մերկելը կարևորեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և այն ամբողջ օրակարգը, որ մեր քաղաքական թիմը հանձնառու է իրականացնել:

– Ո՞րն է այսօր Հայաստանի եվրոպական օրակարգը: Ի՞նչ հարցեր են դրված: Այսպես ասենք, բացի փողից՝ մենք ի՞նչ ենք ակնկալում եվրոպացի պաշտոնյաներից և եվրոպական ինստիտուտներից:

– Երկու կարևոր ուղղություն կա՝ CEPA-ն է՝ մեծ, համապարփակ պայմանագիր, և այդ պայմանագրի ներքո գոյություն ունեն տարբեր, այսպես ասած, տողեր, որոնք հենց ստանդարտներին են ուղղված՝ կյանքի, առողջապահության, բնապահպանության, ընդհանրապես այնպիսի ստանդարտներ են, որոնց հասնելը կարևոր և ուղենշային են ՀՀ-ի համար: Սա նկատի ունենք, որովհետև Եվրամիությունն այդ գումարը հենց այնպես չի տալիս, մենք էլ շատ լավ հասկանում ենք: Կան պահանջներ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, որոնք հենց մեր՝ այս քաղաքական ուժի օրակարգն են, և ստեղծվել է պատմական մի իրողություն, որ մենք իրապես կարող ենք մեր եվրոպացի գործընկերների հետ խոսել բարեփոխումների մասին: Դրանից բացի՝ կա կարևոր հարց՝ վիզաների ազատականացման տեսանկյունից, որը նույնպես կարևոր գործընթաց է:

– ԵԽԽՎ Մեդիայի և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ եք ընտրվել: Ի՞նչ հեռանկար է սա բացում Հայաստանի համար: Անելիքները, ընդհանրապես, որո՞նք են:

– Առհասարակ, այս պաշտոններում ընտրվելը կարևոր է Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից, և զարմանալի է, որ նախկինում այդ փորձերը չեն արվել: Որովհետև կարևոր աշխատանքի պարագայում, երբ այնտեղի քո քաղաքական խմբի անդամները քեզ ընկալում են որպես մարդ, որը համաեվրոպական այդ օրակարգի կրողն է… Դրա հետ մեկտեղ՝ կարևոր է մասնագիտական ենթահանձնաժողովում լինելը, որովհետև ես նկատեցի, որ, օրինակ, մեդիայի մասին այն պատկերացումները, որ առկա են Հայաստանում, ինչքան էլ դրանք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դիտարկվեն, առկա են նաև աշխարհում՝ թե՛ ֆեյք նյուզը, թե՛ հիբրիդային տեղեկատվական պատերազմները, թե՛ այս կամ այն ուղղությամբ հատուկ մեդիաարշավները: Եվ այս ենթահանձնաժողովներում ու հանձնաժողովներում այս պաշտոններն ունենալով՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հնարավորություն ունի նաև կանխելու այս կամ այն՝ մեզ համար ոչ ձեռնտու հնարավոր զարգացումները:

-Պարո՛ն Ավետիսյան, ՍԴ-ի հետ կապված ձեր ուղղությամբ գալիս է քննադատություն, որ փորձում եք գրավել այն, ազատվել անկախ դատավորներից, ՍԴ-ն դարձնել ձերը։ Ինչո՞ւ այսքան շտապ և ինչո՞ւ այսքան կտրուկ միջոցի որոշեց դիմել իշխանությանը։

-Այս իշխանությանը մեղադրել դրանում, որևէ տրամաբանությունից դուրս է։ Ավելին՝ հենց Կոռուպցիայի կանխարգելման պարագայում տեսանք, որ ընդդիմության ներկայացուցիչն է դառնում նախագահ։ Մենք տեսել ենք Վահե Գրիգորյանի մասնագիտական անցյալը, նա կանգնում էր ՀՀ քաղաքացու կողքին այն պարագայում, երբ ոչ ոք չէր կանգնում։ Վստահ եմ, որ իր գիտելիքներով ու իմացությամբ ինքը որևէ կերպ կաշկանդված չէ։ Մեր նպատակն է հնի վերջին որջը մաքրելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան