1074 դատապարտյալից կրթական ծրագրերի մասնակցում է 167-ը․ ինչպիսի՞ն է կրթական մակարդակը ՀՀ ՔԿՀ-ներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներից կրթական ծրագրեր իրականացվում են միայն երեքում՝ Աբովյանում, Արմավիրում և Վարդաշենում։

1074 դատապարտյալից ծրագրերին մասնակցում է ընդամենը  167-ը, այդ թվում՝ մինչև 20 ցմահ ազատազրկված և 11 անչափահաս։ Մինչդեռ դատապարտյալների ընդհանուր թվի 60,61%-ն ունի միայն միջնակարգ կրթություն, 22․53%-ի դեպքում էլ՝ անգամ միջնակարգ կրթությունն է թերի։

Այս տվյալներն ուսումնասիրվել ու հավաքագրվել են Բանտային կրթության միջազգային ցանցի կողմից՝ Գերմանիայի արտգործնախարարության ֆինանսավորմամբ։

«Հետազոտության խնդիրն էր առաջին անգամ  ամփոփ ներկայացնել կրթության ցուցանիշները, ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց կրթական ցենզը և նաև պարզել, թե որքանով է կրթությունն ու դրա բացն ազդում հանցավորության վրա»,- ասում է Բանտային կրթության միջազգային ցանցի (PEN) հիմնադիր անդամ Գայանե Հովակիմյանը։

Գայանե Հովակիմյանն ասում է․ պարզել են, որ կրթությունն ուղղակիորեն կապված է կատարված հանցագործության տեսակի հետ։

Օրինակ՝ մարդիկ, որոնք կատարել են մարդու դեմ ուղղված հանցագործություններ, նրանց մեծ մասը միջնակարգ կրթություն ունի։ Միջնակարգ և թերի միջնակարգ կրթություն ունեցողների մեծամասնությունը նաև բնակչության առողջության և սեփականության դեմ ուղղված հանցանքների հեղինակ է։

Փաստաբան Դավիթ Թումասյանի կարծիքով՝ կրթության բացակայությունը հանցագործությանը նպաստող գործոններից է․ «Եթե անձը չունի կրթություն, եթե դրա հետևանքով պահանջված չէ աշխատաշուկայում և  չունի հիմնական զբաղմունք, դա հանգեցնում է  նրան, որ իր առօրյան սկսում է լցնել ոչ օգտակար, երբեմն՝ նաև սոցիալապես բացասական ուղղվածություն ունեցող վարքագծով, ներառյալ՝ հանցագործությունը»։

ՔԿՀ-ների ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզական, կրոնական, մշակութային ու լուսավորչական միավորումներում ներառված է դատապարտյալների ընդհանուր թվի միայն 8․4%-ը, այսինքն՝ 90 դատապարտյալ։ Մյուսներն ընդգրկված են այլ ծրագրերում։

«Օրինակ՝ համակարգչային հմտություններ, տարրական գրագիտություն, անգլերեն, բիզնես հմտություններ, որպեսզի ազատազրկման վայրերից վերադարձողները կարողանան աշխատաշուկայում ներառվել»,- նշում է Գայանե Հովակիմյանը։

Փաստաբան Դավիթ Թումասյանը նշում է․ ազատազրկվածների համար գործում է բալային համակարգ և առնվազն 28 բալ ունենալու դեպքում անձը կարող է ազատ արձակվել։

«Դրա մեջ մտնում են այնպիսի ցուցանիշներ, որոնք վերաբերում են կրթությանը, աշխատանքին, անձի զբաղվածությանը, հակմանը ենթամշակույթին։ Դրանց հանրագումարի արդյունքում պարզում են՝ արդյոք կա այդ անձի մոտ ուղղման միտում։ 3 միավորը տրված է հենց կրթական ցուցանիշին»,- ընդգծում է փաստաբանը։

Հետազոտության ընթացքում նաև առցանց հարցում են անցկացրել, ըստ որի՝ մասնակից 315 քաղաքացիների 97․5%-ը գտել է, որ դատապարտյալներին կրթություն անհրաժեշտ է, մինչդեռ այստեղ էլ որոշակի կարծրատիպային մոտեցում է նկատվել․ հարցվածների շուրջ 29%-ը նշել է, որ պատրաստ չէ սովորել դատապարտյալի հետ համատեղ։

Դատապարտյալների շրջանում արված ուսումնասիրությունը փաստում է, որ տղամարդկանց մասնակցությունը կրթական ծրագրերին ավելի քիչ է։ Սակայն ուշագրավ է, որ տղամարդիկ ընդհանուր դատապարտյալների թվի 96․8%-ն են։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան