Վանեցյանը փորձում է Մոսկվային համոզել Քոչարյանի դերն իրեն վստահել՝ փողերը, ուժերը, ФСБ-ն, 5-րդ շարասյունը․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ

-Պարո՛ն Խզմալյան, ձեր կուսակցությունը խիստ ուշացած, կիսատ ու անբավարար է համարում ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն։ Նշել եք՝ նման փոփոխություն պետք է արվեր դեռ հեղափոխության թեժ փուլում, և որ ՍԴ-ի ներկա կազմից ազատվելը դեռ համակարգային բարեփոխում չէ։ Դուք, այնուամենայնիվ, «Այո՞» եք ասում հանրաքվեի դրված հարցին, թե՝ «Ոչ»։

-Մեզ բոլորիս դրել են պարզունակ հարցերի առաջ, որոնք չունեն պատասխան։ Եթե սպառելու լինենք հարցը, ես կասեմ՝ այո, ես եթե մեկ վայրկյանից ավել՝ ես կասեի սա բնորոշվում է իբրև թավշյա հեղափոխություն՝ անհրաժեշտ է, բայց ոչ բավարար։ Դա երևի ծննդական արատներից է մեր նոր ժամանակների, երբ ամեն ինչ արվում է կիսատ, ուշացած, անբավարար։ Պատկերացնենք՝ մարդը ատամի սուր ցավով գալիս է բժշկի մոտ՝ ատամը փտած, թարախակալված, բժիշկն ասում է՝ ահա ատամի մածուկ և խոզանակ, գնացեք և օրը երկու անգամ ցավի պահին մաքրեք ատամները։ Այո, պետք է մաքրել ատամները, բայց երբ թարախակալված է ատամը, սուր ցավ է, և դա վտանգում է ատամնաշարը, պետք են այլ միջոցներ։ Սա թերապիա է, գթալով բուժելու փորձ է, և դա իհարկե մեզ թողնում է շատ լարված իրավիճակում։ Սա չի լուծի գլխավոր հարցը։

-Առաջիկայում ևս մեկ՝ սահմանադրական փոփոխություն է սպասվում՝ ավելի լայն օրակարգով, քան միայն դատավորների հեռացումն է։ Եվ դուք ասում եք՝ այն պետք է արտացոլի Հայաստանի ապագաղութացման, համակարգային փոփոխությունների իրական քաղաքական պատկերը։ Բառերից այն կողմ՝ իրականության մեջ, ի՞նչ եք առաջարկում։

-Ապագաղութացումը առանցքն է մեր ծրագրի։ Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանը զավթված, օկուպացված գաղութային երկիր է, որ մեր տարածքում ամեն ինչ որոշում են Ռուսաստանի տնտեսական մենաշնորհները, որոնց պատկանում է ընդերքի մեծ մասը, երկաթուղին, էներգետիկան, տնտեսությունը։ Սա արդեն բավական է, կարելի է շարունակել։ Մեր երկրի հողի վրա կանգնած է օրհնված ռուսական սապոգը՝ 7000-7500-անոց զինված պերմյակովների զավթիչ բանակը՝ 20 թվականից ի վեր։ Մենք մնում ենք գաղութային համակարգի մասը՝ ԵՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, և մեր զորքերը Սիրիայում են՝ Ռուսաստանի հրամանատարության տակ և այդ հարցերի մասին էր պետք անել հանրաքվե։

-ՀՀԿ-ն ՀՅԴ-ն և նախկին իշխանության մաս կազմած ուժերը ավելի շուտ՝ ոչ թե «Ոչ» են ասում հանրաքվեի դրված հարցին, այլ՝ մերժում են հանրաքվեն ընդհանրապես։ Արկածախնդրություն սա որակելով, դաշնակցականները այսօր կոչ են արել ջանքերի միավորմամբ բացառել «Այո»-ն, կանխել հակապետական ընթացքը։ ՀՀԿ-ն ևս սա հակապետական են որակել։ Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են նախկիններից այսքան խիստ գնահատականներ գալիս և արդյոք որևէ կերպ արդարացվա՞ծ են։

-Վտանգավոր է, եթե տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդավարական ընդդիմությունը, այդ թվում մենք, հայտնվել են նույն ճամբարում նրանց հետ։ Եթե քննադատում ենք այս միջոցառումը, այլ տեսակետից։ Քաղաքական գնահատականի բացակայությունն է թույլ տալիս մարդասպաններին, հանցագործներին, գողերին շարունակել մնալ քաղաքական դաշտում, ստանալ պետությունից դրամական աջակցություն։ Ինչպե՞ս այդ ուժերին թույլ տվեցինք մնալ քաղաքական դաշտում, մինչդեռ պետք է լինեին քրեական դաշտում։ Դա է թուլությունը, դա է խայտառակությունը, որը մենք քաղում ենք։

-Ո՞րն է սահմանադրական դատարանը վերակազմավորելու գործընթացի արտաքին ասպեկտը։ Արևմուտքից զգոնության կոչ են անում, կարծես թե, լռում է Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանը։

-Մենք խամաճիկների թատրոնում ենք, և այն խամաճիկները, որ խոսում են մի ձեռքի վրա, որը Ռուսաստանից է։ Ռուսաստանից են Արթուր Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը, և մնացած տիկնայք և պարոնայք, որոնք այսօր դարձան իրավաբանության գիտակներ, որոնք կուրծք են ծեծում, ասելով, ու սա հակասահմանադրական է։ Ի՞նչ Սահմանադրության մասին կարելի է խոսել երկրում, որտեղ 1995 թվականից կեղծված են բոլոր սահմանադրական հանրաքվեները, կեղծված են բոլոր խորհրդարանական և նախագահական ընտորւթյունները, ահա ինչու՝ պետք է տալ քաղաքական գնահատական, որը ուժ է տալիս նաև իրավական միջոցառումներին։

-Ո՞րն է Վանեցյանի նպատակը։

-Նա փորձում է համոզել Մոսկվային, որ այն դերը,որը  չի կատարում Քոչարյանը, վստահվի իրեն, այն փողերը, ուժերը, ФСБ-ն՝ 5-րդ շարասյունը, այն գնդերը։

-Գաղտնիք չէ՝ Դուք Հայաստանը ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս բերելու կողմնակից եք։ Այսօրվա իշխանությունը, երբ ընդդիմություն էր, անգամ ԵՏՄ-ից դուրս բերելու նախագիծ էր առաջարկում։ Դեռ իշխանության գալիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի փոխելու արտաքին քաղաքական կուրսը, կտրուկ տեղաշարժեր չեն լինելու, իսկ գալով իշխանության, իշխանությունը հայտարարեց, որ պետք է ընդամենը արդյունավետ դարձնել այդ կառույցները։ Ի՞նչն է պահում Հայաստանին այդ կառույցներում։

-Ես չեմ էլ ուզում մեկնաբանել ՀԱՊԿ-ի և ԵՏՄ- հզորացման ցնորքները։ Մենք հիմա փաստորեն մեր բանակի մի զորախումբ և դրոշը պատանդ ենք դարձրել։ Սարսափելի իրավիճակ է, երբ Ռուսաստանը փորձում է  բախում առաաջացնել ՆԱՏՕ-ի, Թուրքիայի հետ և Հայաստանի զորախումբը, թեև փոքր է, բայց մեր երկրի դրոշի ներքո է հանդես գալիս։ Մենք հայտնվել ենք պատանդի դերում։ Սա ոչ թե անթույլատրելի է, այլ շատ վտանգավոր է՝ օր առաջ պետք է զորքը դուրս բերել այնտեղից, օր առաջ դուրս գալ միությունից, որտեղ անդամներն են իրար դեմ պատերազմների մեջ, ինչի՞ համար է այս ամենը։ Սա շանտաժ է Ռուսաստանի կողմից։

Ռոբերտ Անանյան