Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է ՀՀ-ԵՄ Համաձայնագրի տեքստի հրապարակումը. հայտարարություն

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ ՀՀ-ԵՄ Համաձայնագրի տեքստի հրապարակման առնչությամբ:

 

Հայտարարությունը՝ ստորև.

 

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվելիք  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստի հրապարակումը։

Այս գործընթացը մշտապես պետք է լինի թափանցիկ և հաշվետվողական, քանզի ՀՀ քաղաքացին պարտավոր է տեղեկացված լինել Համաձայնագրով նախատեսված բարեփոխումներին և այն հնարավորություններին, որոնք ընձեռվելու են դրա ստորագրումով։

Անհրաժեշտ ենք համարում, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ՀՀ իշխանությունները, թե՛ ՀՀ ապագայով մտահոգ քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակությունը գործադրեն բոլոր ջանքերը, լինեն հետևողական, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի։ 

Համոզված ենք, որ համաձայնագրի ստորագրումը կնպաստի մեր երկրի քաղաքական, քաղաքացիական, արդարադատության, կրթական-մշակութային, էներգետիկ և տնտեսական ոլորտների բարելավմանը, նաև կխթանի պետական ինստիտուտների նկատմամբ հասարակական վերահսկողության բարձրացմանը, ինչը ժողովրդավարության անքակտելի բաղադրիչն է։ 

Համաձայնագրի ստորագրմամբ նաև արդյունավետ հարթակ կստեղծվի վիզաների ազատականացման գործընթացի համար։

Այս համաձայնագրով ՀՀ-ին հնարավորություն կընձեռվի իր մասնակցությունն ունենալու ԵՄ քաղաքականության ձևավորման վրա։

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը լիահույս է, որ Համաձայնագրի ստորագրման գործընթացում չեն ստեղծվի արհեստական խոչընդոտներ և նոյեմբերին՝ Արևելյան Գործընկերության գագաթաժողովի ընթացքում, այն վերջնականապես կհաստատվի՝ դառնալով ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու համար նոր հնարավորությունների և զարգացման խթան։

Վերահաստատում ենք մեր աջակցությունն այս գործընթացին և կոչ անում ՀՀ-ին և ԵՄ-ին հետևողական լինել թե՛ ստորագրման գործընթացի և թե՛ դրանից հետո համաձայնագրով հանձնառված պարտավորությունների իրացման գործում։