«Սահմանադրությունը հստակ նախատեսում է այն գործողությունները, որոնք ԱԺ-ն իրականացրեց»․ փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրաքվեի ինստիտուտը վարկաբեկման մեծ ճանապարհ է անցել՝ այն դեպքում, երբ այն ժողովրդավարության իրականացման կարևոր եղանակներից մեկն է։

1991 թվականից սկսած՝ ունեցել ենք տարբեր հանրաքվեներ, որոնցից միայն 1991-ի Անկախության հանրաքվեն էր, որ օրինականության առումով որևէ հարց չի առաջացրել։ Այս մասին այսօր՝ «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը նշեց փաստաբան Կարապետ Բադալյանը։

«Հանրաքվեն չի կարող միայն իրավական հարթության մեջ դիտվել։ Այստեղ միախառնված են իրավական և քաղաքական բաղադրիչները։ Սա նոր մշակույթի սկիզբ է։ Սա շատ կարևոր քայլ է, որպեսզի ձևավորվի մշակույթ՝ կարևորագույն հարցերը ժողովրդի քննարկմանն ու լուծմանը դնելու։ Իրավական և քաղաքական առումով սա որևէ հարց չի կարող առաջացնել։ Ֆորմալիստական առումով՝ չեմ կարծում որևէ խնդիր կա, որովհետև Սահմանադրությունը հստակ և սպառիչ նախատեսում է այն գործողությունները, որոնք Ազգային ժողովն իրականացրեց։ Բացի այդ, անձինք, որոնք լիազորությունների դադարեցման հարցը դրում է հանրաքվեի, չեն կարող իրենց վերաբերյալ հարցի օրինականությունը լուծել։ Եվ եթե անգամ ենթադրենք, որ ֆորմալիստական առումով ինչ-որ խնդիրներ կան, ապա բովանդակային առումով դա իմաստազուրկ գործընթաց է լինելու, որովհետև այդ անձինք իրավունք չունեն իրենց վերաբերյալ որոշում կայացնելու»,- ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան