Երևանի Լվովյան փողոցում «ՎԱԶ 21010»-ը ՃՏՊ-ի արդյունքում հարվածել է էլեկտրասյանը ու շրջվել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 24-ին` ժամը 22:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու մարդատար ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը, շարունակելով ընթացքը, բախվել է էլ. սյանը, առկա է վառելիքի արտահոսք, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ 3102» մակնիշի 23 MA 023 պետհամարանիշի (վարորդ՝ Յ. Գ.) և «ՎԱԶ 21010» մակնիշի 34 SM 620  պետհամարանիշի (վարորդ՝  1981 թ. ծնված Հ. Պ.) ավտոմեքենաները, ինչի  հետևանքով վերջինս շարունակելով ընթացքը՝ հարվածել է էլ. սյանը և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Հ. Պ.-ը և ուղևոր` 1978 թ. ծնված Ք. Պ.-ը հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և երթևեկելի գոտուց հեռացրել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլ. սյունը: