Կանեփի արտադրությունը ՀՀ-ում արգելված է․ Կառավարությունից որևէ համաձայնություն չի եղել․ Ավինյանը՝ Գորգիսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
12.02.2020 | 18:52«Հստակ արձանագրենք, որ տվյալ ներդրողը Կառավարությունից որևէ համաձայնություն՝ նմանատիպ գործունեություն ծավալելու հետ կապված չի ունեցել և չէր կարող ունենալ, որովհետև մեր կարգավորումներով, օրենքներով և Կառավարության համապատասխան որոշմամբ կանեփի բոլոր տեսակների արտադրությունը ՀՀ-ում ուղղակի արգելված է»,- այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Պարոն Գորգիսյան, ներդրումների չափի հետ կապված, այդ թվերը, որոնք Դուք հնչեցնում եք, ուղղակի գերչափազանցված են»,- ասաց Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։