Էդմոն Մարուքյանը դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ առաջարկելով ապահովել հանրաքվեի համացանցային հեռարձակում
Հասարակություն
12.02.2020 | 16:56ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ դիմել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին առաջարկելով ապահովել հանրաքվեի համացանցային հեռարձակում
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ դիմել եմ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ առաջարկելով հանրաքվեի ընթացքում ապահովել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով։
Գրության մանրամասները կարող եք տեսնել ստորև»,- գրել է նա: