Գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք ձեր ամուսինների մահվան մասին. միջադեպ դատարանում

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստում իրավիճակը լարվեց, երբ գործով հարցաքննության եկավ Էդգար Սողոմոնյանը, որը խմբի անդամների պնդմամբ՝ իրենց դեմ քննիչի ջանքերով կեղծ ցուցմունք է տվել:

Սողոմոնյանը մոտ մեկ ժամ միայն ասում էր՝ հրաժարվում եմ ձեր հարցերին պատասխանել: Ամբաստանյալները Սողոմոնյանին հարց էին տալիս՝ ով է սովորեցրել, որ լռի, ով է ցուցմունքի բովանդակությունը թելադրել, սա հունից հանեց մահացած ոստիկաններից մեկի կնոջը, որը նստած տեղից ասաց, թե բա ձե՞զ ով է սովորեցրել:

Գործով պաշտպան Զարուհի Փոստանջյանը բարկացավ եւ կոչ արեց հարգալից լինել: Երկու կողմերը սկսեցին միմյանց հասցեին տարատեսակ արտահայտություններ հնչեցնել:

Լսելի էր Զարուհի Փոստանջյանի խոսքը՝ գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք ձեր ամուսինների մահվան մասին:

Դատարանը Զարուհի Փոստանջյանին հորդորեց լռել, մինչդեռ նա շարունակում էր հայտարարություններ անել, դատավորը նկատողություն հայտարարեց, սակայն Փոստանջյանը կրկին շարունակեց խոսել: Երեք նկատողություն տալուց հետո, դատարանը որոշեց Փոստանջյանին արգելել խոսել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան