Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը հանցագործություն էր, թե՛ նախկինում, թե՛ հիմա․ դատախազ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր դատարանում անդրադառնալով Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություններին, ասաց, որ դրանք անհիմն են և ենթակա են մերժման։

Դատախազն անդրադառնալով պաշտպանության կողմի պնդմանը, թե մեղադրանքն ամբաստանյալների վիճակը վատթարացնող է, ասաց պետք չէ մոռանալ, որ օրենքի բարելավվող լինել-չլինելը պետք է դիտարկել տվյալ արարքը կատարած անձի շրջանակներում․ «Օրենքը կարող է տվյալ անձի համար լինել բարելավվող կամ չբարելավվող, տվյալ դեպքում Սահմանադրական կարգի տապալումը, որը հանցագործություն էր, թե՛ նախկինում, թե՛ հիմա չի կարող որպես լավացնող կամ վատթարացնող դիտարկվել»։

Դատախազը պնդեց՝ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը հանցագործություն էր, թե՛ նախկինում, թե՛ հիմա։ Նա ասաց, որ պաշտպանական կողմը մեղադրանքի խտրականության մասին խոսելիս ավելի շատ քաղաքականությունից խոսեց, քան իրավունքից։

Անդրադառնալով Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանի խոսքերին, թե նախկինում «Յոթի» գործով դատախազները այլ բան են ասել, այս գործով դատախազները՝ մեկ այլ բան, Բաղդասարյանն արձագանքեց․ «Դատախազության համակարգը միասնական համակարգ է, բայց դա դեռ չի նշանակում, որ եթե որևէ դատախազ որևէ գործով կարծիք է հայտնում, ապա դա դատախազներին զրկում է իրավունքի նորմը սեփական տեսանկյունից ներկայացնել»։ Բաղդասարյանն ասաց, որ յուրաքանչյուր դատախազ ազատ է իրավունքի նորմը մեկնաբանել այնպես, ինչպես ճիշտ է գտնում, իսկ դրա իրավաչափությունը կարող է որոշել միայն վեճը լուծող անձը․ «Ասել, որ դատախազությունը միասնական կառույց է, դուք այլ բան եք ասում, այլ մարդիկ՝ այլ, և դրա տակ փորձել այլ բաներ գտնել, քան իրավական որոշակիությունն է, անթույլատրելի է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան