Եվրոպայի խորհրդի պատվիրակությունն այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանի ուղեկցությամբ Եվրոպայի խորհրդի քրեական իրավունքի համագործակցության բաժնի ղեկավար Ռալուկա Իվանի գլխավորած պատվիրակությունն այցելեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում նախատեսված այցի գլխավոր նպատակն էր ծրագրի սկզբնական փուլում ծանոթանալ հիմնարկի խնդիրներին ու կարիքներին:

«Շրջայցի ընթացքում պատվիրակության անդամները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի, քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանի, անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանի, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Հովհաննիսյանի ուղեկցությամբ եղան հիվանդասենյակներում, լաբորատոր-գործիքային հետազոտությունների սենյակներում, ճաշարանում, օտարերկրյա դատապարտյալների համար նախատեսված մասնաշենքում, երկարատև տեսակցությունների՝ նոր վերանորոգված սենյակներում, գրադարանում և խեցեգործության սենյակում:

Նրանց ներկայացվեցին բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման առանձնահատկություններն ու այն խնդիրները, որոնք կապված են սարքավորումների հագեցվածության և առկա թափուր ու նոր հաստիքների ավելացման անհրաժեշտության հետ:

Վերոնշյալ ծրագրի համատեքստում պատվիրակության անդամների կողմից անդրադարձ կատարվեց համապատասխան գործիքակազմերի մշակմանը՝ հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերը նվազեցնելու համար, մասնավորապես շեշտադրվեց այնպիսի միջոցառումների մշակումը, որոնք թույլ կտան քրեակատարողական հիմնարկ առաջին մուտքի ժամանակ բացահայտել անձանց մոտ առկա հոգեկան խնդիրները:

Այցելության ավարտին կողմերը միմյանց շնորհակալություն հայտնեցին համագործակցության համար, որն իր դրական ազդեցությունն է ունենում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բժշկական սպասարկման ոլորտի զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում: