ԿԲ խորհրդի նիստում քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները

Լուրեր

14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

2020 թվականի հունվարի 24-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արթուր Ստեփանյանը, Օլեգ Աղասյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հունվարի 24-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ 2019 թվականն ավարտվել է 12-ամսյա գնաճի 0.7% մակարդակով՝ 2019 թվականի դեկտեմբերին գրանցված 1.3% գնաճի պարագայում: Ամսվա գնաճին գերազանցապես նպաստել են «Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք» ապրանքախմբի գների փոփոխությունները, որի կառուցվածքում կրկին զգալի աճ է  արձանագրվել «Բանջարեղեն» և «Միրգ» ապրանքախմբերում՝ համապատասխանաբար 19.9% և 4.9% (ընդհանուր նպաստումը գնաճին՝ 1.3 տոկոսային կետ): Դեկտեմբերին փոքր-ինչ աճել են ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, ինչն հիմնականում տեղի է ունեցել «Տրանսպորտի» և «Հանգստի կազմակերպման» ծառայությունների սակագների համապատասխանաբար 0.3% և 2.6% աճերի հաշվին: 12-ամսյա բնականոն գնաճը վերջին ամիսներին ցուցաբերել է հիմնականում կայուն վարքագիծ՝ տարեվերջին կազմելով 0.7%:

Խորհուրդն անդրադարձավ ձևավորված տնտեսական միջավայրին և փաստեց, որ, 2019 թվականի չորրորդ եռամսյակում ևս տնտեսական ակտիվությունը գերազանցել է սպասված ցուցանիշը՝ պայմանավորված հիմնականում ծառայությունների ճյուղի բարձր աճով: Այսպես, հունվար-նոյեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.5%, որի հիման վրա էլ ԿԲ-ն վերանայել է իր գնահատականը և ակնկալում է, որ տարեվերջին տնտեսական աճը կգտնվի այդ ցուցանիշի շրջակայքում: Չորրորդ եռամսյակում ներքին պահանջարկը նույնպես մնում է բարձր՝ պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին շարունակում է մեծապես նպաստել իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականությունը: Վերջինս արտահայտվել է տնտեսության վարկավորման բարձր աճով՝ տարեկան շուրջ 19.0%, որի կազմում մեծ կշիռ է կազմել դրամով վարկավորման աճը: Տարեվերջին հարկաբյուջետային քաղաքականությունը ևս խթանել է ներքին պահանջարկը, չնայած ազդեցության չափը որոշակի ցածր է գտնվել սպասվածից: 2020 թվականին նախատեսված է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, որի ազդեցության չափը կախված կլինի իրագործման ընթացքից, մասնավորապես եթե հարկերի հավաքագրման բարձր աճի տեմպերը տարվա ընթացքում պահպանվեն, ապա հարկաբյուջետային ազդակը կլինի նախատեսվածից պակաս խթանող:

Խորհրդի նիստում ներկայացվեցին արտաքին հատվածի զարգացումները և նշվեց, որ, չնայած առկա անորոշությունները որոշակիորեն նվազել են և ապրանքահումքային միջազգային շուկաներում առանձին ապրանքների մասով տարեվերջին դիտվել է գների որոշակի աճ, այդուհանդերձ համաշխարհային տնտեսությունը շարունակում է դանդաղ աճել, ինչը դրսևորվում է արտաքին պահանջարկի թուլացմամբ: Այս իրավիճակում ՀՀ հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ներն առաջիկայում կշարունակեն վարել խթանող դրամավարկային քաղաքականություն՝ գնաճի թիրախին հասնելու նպատակով։ Քննարկվեցին նաև Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակի կետ կապված ռիսկերը և դրանց հնարավոր բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա:

Խորհրդի նիստում քննարկվեցին ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները, համաձայն որի տարեսկզբին կարճաժամկետ տոկոսադրույքները ցուցաբերել են համեմատաբար կայուն վարքագիծ՝ ձևավորվելով քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում, իսկ եկամտաբերության կորի միջինժամկետ և երկարաժամկետ հատվածներում տոկոսադրույքների նվազման միտումը շարունակվել է:

Խորհուրդն անդրադարձավ նաև ցածր գնաճը պայմանավորող որոշ կառուցվածքային գործոնների, որոնցից կարելի է հիմնականում ընդգծել իրականացվող կառուցվածքային բարեփոխումների արդյունքում ապրանքային շուկաներում աստիճանաբար ավելացող մրցակցությունը և պահանջարկի տեղաշարժը կարճաժամկետ սպառման ապրանքների շուկայից երկարաժամկետ սպառման ապրանքների շուկա, որի ներքո նաև դիտարկվում է այդ ոլորտներում ռեսուրսների օգտագործման արդյունավետության աճ։

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով առաջիկայում արտաքին հատվածից սպասվող ոչ գնաճային ազդեցությունները և հարկաբյուջետային քաղաքականության խթանող ընթացքը, միևնույն ժամանակ նախապատվությունը տալով գնաճի աստիճանական վերականգնմանը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար գտավ պահպանել դրամավարկային խթանման չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Խորհուրդը նաև գնահատում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի դեռևս պահպանել խթանող դիրքը, որի արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով նպատակային ցուցանիշին միջինժամկետ հատվածում:

Խորհուրդը քննարկեց նաև առկա գնաճային ռիսկերը, որոնք այսօր ընդհանուր առմամբ երկկողմանի են, և դրանց դրսևորման դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետում։

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են: