«Արմաթը»՝ Հարավային Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում. 6 պետություն հետաքրքրվել է նախագծով

Լուրեր

11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
Բոլորը

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաներն այս օրերին ներկայացված են Հարավային Ասիայի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսին։ 16-րդ BASIS SOFTEXPO 2020-ը մասնավոր սեկտորի մեծամասշտաբ ցուցահանդես է, որի նպատակն է ցուցադրել IT և ITES արտադրանքներն ու ծառայությունները: Այն այս տարի ընթանում է Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում փետրվարի 6-9։

«Արմաթը» ցուցահանդեսին մասնակցում է «Development Innovation Platform» (DIP) հիմնադրամի հրավերով, որի հետ նախկինում ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Հիմնադրամը միտված է տարբեր շրջանակների փոխներգործությամբ (կառավարություն, մասնավոր սեկտոր, գիտական հանրություն) տեխնոլոգիական զարգացման խթանմանը։ Հատկանշական է, որ վերջինիս նպատակների ցանկում որպես առաջնահերթ կետ հստակ նշվում է Բանգլադեշի դպրոցներում Արմաթ լաբորատորիաների տեղադրման ու գործարկման անհրաժեշտությունը։

«Բազմաթիվ մարդիկ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու ծրագրին, որպեսզի այն հաջող կերպով ներդրվի իրենց երկրում՝ Բանգլադեշում։ Հիմնադրամի ներկայացուցիչները բավականին շահագրգռված են այդ գաղափարով։ Ցուցահանդեսը դեռ շարունակվում է։ Նախատեսվում են հանդիպումներ տարբեր կրթական կառույցների ներկայացուցիչների հետ։ Արդյունքները կամփոփենք ցուցահանդեսի ավարտին, – նշեց ցուցահանդեսում «Արմաթի» ներկայացուցիչ Սոֆյա Հարությունյանը։

Ցուցահանդեսում Արմաթը ներկայացվում է, որպես դպրոցներում տեղակայված ինժեներական անվճար լաբորատորիա 10-18 տարեկան երեխաների համար, որը խթանում է աճող սերնդի մոտ ինժեներական հմտությունների զարգացումը։ Կազմակերպիչները նաև շեշտում են այն փաստը, որ նախագծի նկատմամբ իրենց հետաքրքրությունն են հայտնել այնպիսի պետություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Մոնղոլիան, Վրաստանը, Եթովպիան, Աֆղանստանն ու Ռուսաստանը։

 

«Միջազգային ցուցահանդեսները հանդիսանում են «Արմաթը» ներկայացնելու կարևորագույն հարթակ մեր Միության համար, ուր հնարավոր է լինում առանձին հաճախորդներին բացատրել տեխնոլոգիայի առանձնահատկությունը», – մեկնաբանում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

 

Նշենք նաև, որ ցուցահանդեսին «Արմաթի» հարևանությամբ տեղակայված է ԱՏՁՄ անդամ «Instigate» խմբի «Instigate Robotics» ընկերության տաղավարը։

 

«Նախկինում հուշագիր ենք կնքել DIP հիմնադրամի հետ, ըստ որի նրանք ցանկանում են մեր արտադրանքն իրացնել Բանգլադեշում։ Ստացանք առաջարկ, որ «Instigate Robotics»-ը ևս ներկայանա ցուցահանդեսին, ինչից հետո ուղարկեցինք անհրաժեշտ նյութերը, որպեսզի հիմնադրամը դրանք ներկայացնի այցելուներին», – նշեց Instigate Robotics ընկերության տնօրեն Սուսաննա Առաքելյանը։