«Ծառուկյան» դաշինքն ահնրաժեշտության դեպքում դրոշակներով փողոց դուրս կգա՞

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս չի որոշել, թե ինչպես է քվեարկելու վարչապետ Կարեն Կարապետյանի՝ կառավարության կողմից ներկայացրած 2018 թվականի բյուջեի ծրագրին: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը:

Լրագրողների հստակեցնող հարցին՝ հակված են կո՞ղմ, թե՞ դեմ քվեարկել, պատգամավորը պատասխանեց. «Ո՞նց կարող ենք ավելի հակված լինել կողմ քվեարկել, երբ երկրում նման սոցիալական վիճակ է, երբ բյուջեով նախատեսված չէ սոցիալական իրավիճակի որևէ փոփոխություն: Բացի այդ, ժողովրդի վիճակն այս բյուջեով չի բարելավվի: Իմ անձնական կարծիքն է, երբ խմբակցությունը քննարկի հարցը, որոշման գանք, այդ մասին կիրազեկենք»:

Պարոն Գրիգորյանը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանի կողմից հրահանգ չի եղել բյուջեի նախագծին դեմ արտահայտվել: «Պարոն Ծառուկյանը միշտ քննարկման կողմնակից է»,- շարունակեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի՝ ընդդիմադիր լինելու հանգամանքին, Վարդևան Գրիգորյանը պնդեց՝ իրենք գործում են ընդդիմադիր դաշտում:

Factor.am-ի հարցից՝ ինչպես է արտահայտվում իրենց ընդդիմադիր լինելը՝ բացի ԱԺ-ում որոշ օրինագծերին դեմ քվեարկելուց, խմբակցության պատգամավորը վրդովվեց. «Ի՞նչ անենք, դրոշակ վերցնենք փողոց դուրս գա՞նք»:

Երբ հիշեցրինք պարոն Գրիգորյանին,որ նախկինում այդպես վարվել են, ի՞նչն է խանգարում հիմա ևս նման քայլեր անել, իրեն ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժի ներկայացուցիչը վստահեցրեց՝ անհրաժեշտության դեպքում նորից նույնը կանեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան