Արթուր Դավթյանի պատասխանը Արթուր Վանեցյանին

Լուրեր

02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
Բոլորը

ՀՀ գխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբարահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հրապարակում եմ ի պատասխան ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ երեկվա հանդիպման ժամանակ արված և այսօր հրապարակված հայտարարությունների առանձին դրվագի կապակցությամբ պարզաբանում ստանալու մի քանի լրատվամիջոցների հարցմանը ՀՀ դատախազության արձագանքը»:
———————
Ի պատասխան ձեր հարցման՝ տեղեկացնում ենք հետևյալը.
Միհրան Պողոսյանի կողմից առերևույթ տարբեր հանցագործություններ կատարելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրությամբ տեղեկացվել է 2018թ. օգոստոսի 31-ին:

Ի ապահովումն քրեադատավարական ընթացակարգերի պատշաճ պահպանման՝ 2018թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Արթուր Վանեցյանին պատասխան նամակով պարզաբանվել է, որ նկարագրված տեղեկությունների էական մասը հանդիսանում են այնպիսի նոր հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, որպիսիք Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և վարույթը կարճված գործով քննության և իրավական գնահատականի առարկա չեն հանդիսացել, հետևաբար որևէ իրավական արգելք չկա, ու հանձնարարվել է այդ փաստերի կապակցությամբ սկսել քրեադատավարական գործընթաց և հարուցել քրեական գործ:

Իսկ Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և վարույթը կարճված քրեական գործի քննության առարկա փաստերի կապակցությամբ հայտնվել է, որ վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1 գլխով սահմանված կարգով (նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթի վերանայումը) հիմքեր ձեռք բերելու դեպքում, ըստ գործող ընթացակարգերի, այսինքն նոր երևան եկած հանգամանքով վարույթ հարուցելու և հիմքերը հաստատվելու պարագայում, այդ որոշումը կվերացվի:

Ի կատարումն այդ հանձնարարության՝ ԱԱԾ-ում իրականացված նոր քրեադատավարական վարույթի շրջանակներում 05.10.2018թ. միայն հարուցվել է նոր քրեական գործ, որը ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է 09.10.2018թ.: Ընդ որում՝ քրեական գործի հարուցման մասին ՀՀ գլխավոր դատախազությանը գրավոր տեղեկացվել է 08.10.2018թ., իսկ ըստ առկա տվյալների՝ Միհրան Պողոսյանը ՀՀ տարածքը լքել է 07.10.2018թ.:

Այդ պահի դրությամբ դեռևս կարճված գործի վերանայման համար նոր երևան եկած հանգամանքներ դատախազություն ներկայացված չեն եղել:

Հետագայում արդեն հարուցված նոր քրեական գործով, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՀՔԾ վարույթում, ձեռք են բերվել օրենքով վերը նշված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1 գլխով նախատեսված այնպիսի նոր երևան եկած հանգամանքներ, որոնց պայմաններում կարող էր վերանայվել ավարտված քրեական գործի վարույթը կարճելու որոշումը: Այդ հիմքերի առկայության պայմաններում անմիջապես ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 17.01.2019թ. որոշում է կայացվել նախկինում կայացված վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ: Երկու գործերը միացնելուց հետո համատեղ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա միայն 13.04.2019թ. է բավարար ապացույցների համակցությամբ որոշում կայացվել Միհրան Պողոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց կալանավորումն ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված այն հարցադրումներին, թե ինչո՞ւ Միհրան Պողոսյանը մեկնեց, կամ ո՞վ նրան տեղեկացրեց, ապա նախ՝ հարկ ենք համարում կրկնել, որ վերջինս ՀՀ տարածքը լքել է այն ժամանակահատվածում, երբ քրեական գործը դեռևս գտնվում էր ԱԱԾ-ում: Երկրորդ, Արթուր Վանեցյանը շուրջ մեկ տարի, որպես ՀՀ ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ուներ դրանց բացահայտման համար անհրաժեշտ ողջ գործիքակազմը և այդպիսի պաշտոնեական պարտականություն, սակայն այդպիսիք չեն բացահայտվել:

Այդուհանդերձ, եթե պարոն Վանեցյանին հայտնի են իր կողմից նշված հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, այժմ էլ կարող է առանց որևէ կաշկանդվածության դրանք ներկայացնել պատկան մարմիններին, որի բացահայտման ուղղությամբ դատախազությունը կցուցաբերի առավելագույն հետևողականություն: