Ով կասկածում էր կոռուպցիան արմատախիլ անելու մեր վճռականությանը, հասկացան, որ ամեն ինչ շատ լուրջ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասաց՝ երեկ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ինչը տխուր և ուրախ իրադարձություն է միաժամանակ:

«Ուզում եմ ասել, որ սա մի կողմից՝ տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն է: Տխուր է, որովհետև ՀՀ դրոշի, զինանշանի ներքո և ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար: Վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող Վաստակավոր շինարարի կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5.000 դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել՝ այդ անձին Վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ: Եվ սա անձնական վիրավորանք է իմ հասցեին և ՀՀ ժողովրդի հասցեին»,- հայտարարեց վարչապետը:

Նրա խոսքով՝ նման անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության:

«Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե ՀՀ-ում կար որևէ մեկը, որ կասկածում է կոռուպցիան արմատախիլ անելու մեր կամքին և վճռականությանը, հույս ունեմ, որ այդ մարդիկ հասկացան, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է»,- հավելեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: