20-ից ավելի անձ է թեստով ստուգվել, կորոնավիրուս չի հայտնաբերվել. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
05.02.2020 | 18:49Հայաստանում պատշաճ վերահսկողություն է իրականացվում՝ կորոնավիրուսի հնարավոր դեպքերի հայտնաբերման հարցում։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ Factor.am-ի հարցին ի պատասխան, թե այս առումով ի՞նչ իրավիճակ է երկրում։
Թորոսյանը նշեց, որ հատուկ թեստերով արդեն քսանից ավելի անձ է ստուգվել և կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել։
Նախարարը շեշտեց՝ կասկածելի դեպքերում քաղաքացիներին մի քանի օրով մեկուսացնելու կարիք չկա, քանի որ ստուգման մեթոդներն արդյունավետ են։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան