ՀԿ-ների նկատմամբ անհարկի հսկողության սահմանումը բնորոշ է միմիայն ավտորիտար կառավարման պետություններին, ինչպիսին են ԵՏՄ հիմնադիր պետությունները. ՀՔԱՎ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

2020 թ․-ի հունվարի 10-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր դիրքորոշումը հրապարակեց՝ 2019 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման  դրված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Օրենքի նախագծով հասարակական կազմակերպությունները պարտավորվում են իրենց գործունեությունը հրապարակային դարձնել նաև ֆինանսական մասով։ Նախագիծը պարտադրում է ՀԿ-ներին Պետական եկամուտների կոմիտեին առանձին հաշվետվություն ներկայացնել կազմակերպության ղեկավարի, անդամների և կամավորների թվի, ստացած գումարների և դրանց ծախսի, իրականացված և իրականացվող ծրագրերի նպատակների և կարգավիճակի մասին:

Ընդ որում՝ օրենքի նախագիծը հիմնավորվել էր Փողերի լվացման ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի 8‑րդ հանձնարարականի պահանջներով։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Նախագիծը որակել էր որպես հրապարակայնության քողի տակ պետության անհարկի միջամտություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, և առաջարկել ՀԿ-ների գործունեության մասին հաշվետվության պատադիր պահանջ ներկայացնել միայն հանրային միջոցներով ֆինանսավորվելու դեպքում։

Կարծես թե հասարակական կազմակերպությունների նկատմամբ ընդգծված այս անհամաչափ հսկողությունը դառնում է ԵՏՄ անդամ պետությունների բնութագրական գիծ։

2019 թ․ դեկտեմբերին էլ հանրային քննարկման են դրվել Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավորի համանման բովանդակությամբ օրինագծերը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքների նախագծերը։ Դրանցով հասարակական կազմակերպությունների վրա իրավասու պետական մարմնին ֆինանսական հոսքերի մասին հաշվետվություններ ներկայացնելու լրացուցիչ պարտավորություններ են դրվում։ Իսկ պետական գրանցման և վերագրանցման դեպքում, ի տարբերություն շահույթ հետապնդող կազմակերպությունների, ՀԿ-ները պարտավորվում են ֆինանսավորման աղբյուրների, հարկային պատավորությունների, հաշվետվողականության վիճակագրության վերաբերյալ տեղեկանքներ ներկայացնել պետությանը։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ