ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է Մոսկվայում անցկացվող քննարկումներին
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը Մոսկվայում մասնակցում է ընթացիկ տարում ՌԴ նախագահությամբ կայանալիք ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի նախապատրաստման աշխատանքային խորհրդակցությանը:
Փետրվարի 4-ից 5-ն անցկացվող խորհրդակցությանը մասնակցում են նշված կազմակերպությունների անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջազգային ռազմական համագործակցության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: