Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանը

Լուրեր

11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
Բոլորը

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2020թ. փետրվարի 4-ին 82 տարեկանում կյանքից  հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանը:

Ակադեմիկոս Արամ Շահինյանի գիտական գործունեությունը վերաբերում էր հեղուկ բյուրեղների, մակերևութաակտիվ նյութերի միցելների և կենսաբանական թաղանթների կառուցվածքային անցումների ու նրանց ֆունկցիոնալ հատկությունների փոխադարձ կապին։ Առաջարկել է նշված համակարգերում կառուցվածքային անցումների տեսություն, զարգացրել է քիմիական և կենսաբանական տեղեկագիտական գիտությունների ուղղությունը: Նա 250-ից ավելի գիտական հոդվածների, 3 մենագրության, 1 գրքի հեղինակ էր և 3 գրքի համահեղինակ:

Արամ Շահինյանը մեծ ներդրում է ունեցել իոնական պոլիմերների առաջացման մեխանիզմների և հատկությունների փոխադարձ կապի տեսության ստեղծման գործում: Ստացված արդյունքները դարձել են դասական և օգնել ստեղծել պոլիացետալների արդյունաբերական արտադրություն: Միցելների ջրային լուծույթների ֆիզիկական քիմիայի և էմուլսիոն պոլիմերացման բնագավառում Արամ Շահինյանը մշակել է էմուլսիոն պոլիմերների ստացման մեխանիզմի և հատկությունների վրա համակարգի դինամիկ կառուցվածքի ազդեցության տեսությունը: Մակերեսային ակտիվ միացությունների լուծույթների վերաբերյալ Արամ Շահինյանի կողմից առաջարկված պատկերացումների շնորհիվ զարգացել է  նոր գիտական ուղղություն:

Արամ Շահինյանի ղեկավարությամբ 2000 թվականից Հայաստանում ակտիվորեն զարգացել է համակարգչային քիմիա և կենսաբանություն ուղղությունը: Առաջին անգամ Հայաստանում հիմնադրվել են մոլեկուլային դինամիկայի և համակարգչային թաղանթաբանություն գիտական ուղղությունները՝ ընդգրկելով ֆոսֆոլիպիդային թաղանթների, միցելային լուծույթների և լիոտրոպ հեղուկ բյուրեղների հետազոտության ոլորտները: Հաշվողական ռեսուրսների կիրառմամբ ստացվել են նոր գիտական արդյունքներ, որոնք հրատարակվել են աշխարհի բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում:

Արամ Շահինյանը 1992-1999 թթ. եղել է ՀՀ գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար, 1999-2011 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահի տեղակալ, ՀՀ ԳԱԱ բնական, ապա քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս–քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս–քարտուղար: 1996-2007թթ. նա եղել է Եվրոպական «INTAS» կազմակերպության գործունեության համակարգողը Հայաստանում, 1996-1997 թթ.՝  Հայ–Ռուսական համալսարանի ստեղծման համատեղ հանձնաժողովի համանախագահ:

Արամ Շահինյանը 2008թ-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի, 2009թ. արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման:

Ճանաչված գիտնականի, բարյացկամ անձնավորության հիշատակը միշտ վառ կմնա նրա հարազատների և գործընկերների սրտերում:

Արամ Շահինյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-13.30-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):