Սաակաշվիլին և Մերաբիշվիլին ծրագրում են չեզոքացնել Իվանիշվիլիին. Գոգաշվիլի

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

Վրաստանի Պետական անվտանգության ղեկավարի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին պատրաստվում են չեզոքացնել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին. գրում է aliq.ge-ն:

ՊԱԾ-ի նախկին պաշտոնյայի խոսքով, նրանք ֆինանսավորում են Ահմեդ Չատաևի ահաբեկչական խմբավորումը, որի միջոցով էլ ծրագրում են Իվանիշվիլիի չեզոքացումը:

«Չատաևը ուղիղ կապի մեջ է «Միացյալ ազգային շարժման» հետ, ֆինանսավորվում էր Վանո Մերաբիշվիլիի և Միխեիլ Սաակաշվիլիի կողմից: Նրանք այս խմբավորումը ստեղծել են՝ ցանկացած խնդիր հանուն անձնական շահերի լուծելու համար, լինի դա քաղաքական կամ որևէ այլ հակառակորդ։ Միշան և Վանոն որոշակի տեղեկություն ունեին, որ «Վրացական երազանք»-ը նախընտրական լուրջ ռեսուրս էր հավաքում՝ բնակչության տեսքով, պատրաստվում էին նրան չեզոքացնել Ախմետայի շրջանում: Սա հաստատ կանեին այդ գաղտնի խմբավորման միջոցով»,- «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Գոգաշվիլին:

Պետական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլին պնդում է, որ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման մեջքին ևս  կանգնած է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։