Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի՝ անկախ ԵՄ պահանջից. խնդիրը նոր փոխարինող հզորության ստեղծումն է

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

«Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել». դեռևս 2008 թվականին Ազգային ժողովում արած Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը փաստում է այն մասին որ  Մեծամորի ատոմակայանի փակման  հարցն արդեն իսկ վճռված էր: Այլ կերպ չէր էլ կարող լինել.   տեխնոլոգիապես հնացած ՀԱԷԿ-ի  երկարատև շահագործումը հղի է լուրջ վտանգներով, որոնք անտեսել  հնարավոր չէ: 

Հենց այդ պատճառով էլ  հոկտեմբերի 13-ին հրապարակված Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում  առկա է Մեծամորի ատոմակայանի փակման ու անվտանգ ապագործարկման վերաբերյալ դրույթ, որով առաջարկվում է  հաստատել ճանապարհային քարտեզ կամ գործողությունների պլան, որը նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորությամբ:

Համաձայնագրի այս դրույթը, սակայն, որոշ շրջանակներ շտապեցին որակել որպես ԱԷԿ-ը փակելու ուլտիմատում, որի իրագործման դեպքում մեզ կսպառնա էներգետիկ  ճգնաժամ: 

Փորձենք հասկանալ, թե ինչ ապագա է արդեն իսկ կանխորոշված Հայաստանի ատոմակայանի համար՝ անկախ նրանից՝ կստորագրվի Եվրամիության հետ նշված համաձայնագիրը, թե ոչ:  

 

 Մեծամորի ատոմակայանի մասին

Տարածաշրջանում միակ ԱԷԿ-ը գտնվում է Երևանից 30 կիլոմետր հեռավորությամբ։

Հայաստանում ատոմակայան կառուցելու մասին որոշումը ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդն ընդունեց 1966թ. սեպտեմբերին: 10 տարի անց` 1976թ-ի դեկտեմբերին, շահագործման հանձնվեց ատոմակայանի առաջին էներգաբլոկը, երկրորդը՝ սկսեց գործել   1980 թվականի հունվարին: 2 Էներգաբլոկների շահագործման նախագծային ժամկետը սահմանվեց 30 տարի: 1989թ-ին` Սպիտակի երկրաշարժից հետո, ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվեց` հանգեցնելով էներգետիկ ճգնաժամի։ 1993թ-ին ՀՀ կառավարությունը որոշեց վերագործարկել ատոմակայանը, և 1994թ. Նոյեմբերի 5-ին 2-րդ էներգաբլոկը շահագործվեց։ Հայաստանը միակ երկիրն էր, որը գործարկեց նախկինում կանգնեցված ատոմակայանը. սա աննախադեպ էր էներգետիկայի խաղաղ օգտագործման ոլորտում: Ատոմակայանի առաջին էներգաբլոկը դե ֆակտո չի գործում, իսկ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի ավարտը սահմանվել էր 2016թ. սեպտեմբերը:

2014թ. մարտի 27-ին, սակայն,  ՀՀ կառավարության թիվ 12 արձանագրային որոշմամբ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվեց և վերջնաժամկետ սահմանվեց 2027 թվականը: Նշենք, որ ատոմակայանի գործող՝ 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը   ապահովում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսից ավելին:

 

Առաջին էներգաբլոկի փակման և երկրորդի երկարացման ֆինանսական բեռը

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 12-ի նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելուն:

Դեռ 2006 թվականի որոշմամբ, Ֆինանսների նախարարությանը թույլատրվել էր  բացել անժամկետ արտաբյուջետային հաշիվ՝ ՀԱԷԿ-ի շահագործումից հանելու համար ֆինանսական միջոցների շրջանառման նպատակով: Շահագործումից հանելու ռազմավարությանը հավանություն տրվեց 2007 թվականի նոյեմբերի 29-ին: Ընտրվեց «Հաջորդական ապամոնտաժում» տարբերակը, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանումը 2007-ին գնահատվեց շուրջ 310,37 մլն դոլար:

Երկրորդ էներգաբլոկում կատարվում են անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումներ։ 1995թ.-ից մինչ օրս հայկական ատոմակայանի անվտանգության բարձրացման համար աջակցությունը կազմել է շուրջ 160 մլն դոլար, որից 65 միլիոնը տրամադրել է ԱՄՆ-ն, 55 միլիոնը՝ ԵՄ-ն, 8 միլիոնը՝ ՌԴ-ն, 7 միլիոնը՝ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը և այլն: Միաժամանակ, երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարացնելու համար Հայաստանի Ազգային ժողովը 2015թ. մայիսի 5-ին վավերացրեց Ռուսաստանից ստացվող 270 մլն դոլար արտոնյալ վարկի  և 30 մլն դոլար դրամաշնորհի համաձայնագիրը:  Ռուսական  այդ վարկը, սակայն,  ներառված է էլեկտրաէներգիայի սակագնում, այսինքն՝ վճարում ենք մենք՝ սպառողներս:

 

Ուշագրավ փաստ

ՀՀ կառավարության  հոկտեմբերի 12-ի նիստում, որի ընթացքում կայացվեց առաջին էներգաբլոկի ապաշահագործման որոշումը, հաջորդ՝ 29-րդ հարցը վերաբերում էր երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացմանը:  Այդ հարցը, սակայն,  հանվեց օրակարգից: Երեք օր անց հրապարակվեց ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստը:

 

Ատոմակայանի փակման պահանջը նոր չէ

ԵՄ-ի հետ համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի շահագործման հետ կապված դրույթը անակնկալ չէր.  ըստ էության՝ համաձայնագրում այս հարցի շուրջ որևէ նոր բան ասված չէ: Դեռևս 2004թ. Եվրամիությունը հայկական ատոմակայանը որակել էր  որպես «տարածաշրջանային վտանգ» և Հայաստանի կառավարությանն առաջարկել 200 միլիոն եվրո` այն փակելու համար, սակայն Հայաստանը հրաժարվեց։ Հատկապես ճապոնիայի Ֆուկուսիմա 1 ատոմակայանում  տեղի ունեցած աղետից հետո  արդիական դարձավ ատոմակայանների անվտանգության հարցը ողջ աշխարհում: ԵՄ-ն գնաց ատոմակայանների կոնսերվացման ճանապարհով: Գերմանիան, Ֆրանսիան , ինչպես նաև   Շվեյցարիան և եվրոպական այլ  երկրներ արդեն հրաժարվել են ատոմակայաններից:

Ատոմակայանի փակման պահանջ բազմիցս եղել է նաև Հայաստանի  հարևան երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի կողմից:  

Հայաստանում ևս պարբերաբար հնչում են ատոմակայանը փակելու պահանջներ: Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը ևս բազմիցս նշել է, որ ատոմակայանը պետք է փակել: Սանասարյանը հիշեցնում է, որ փորձագիտական հանձնաժողովները հաստատել են ատոմակայանի կողքով անցնող 5 սեյսմոտեկտոնիկ հանգույց և խզվածք։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացրած տվյալներով՝  շուրջ կես դար առաջ նախագծված  Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի ռեակտորը 2026թ-ին կլինի աշխարհի ամենահին գործող ռեակտորներից մեկը, եթե ոչ՝ ամենահինը:

Բացի այս՝ մասնագետները բազմիցս են նշել՝ Մեծամորի ԱԷԿ-ը չի համապատասխանում միջուկային անվտանգության միջազգային նորմերին, քանի որ այն չունի պաշտպանիչ թաղանթ, այսպես ասած՝ գմբեթ, որը վթարի դեպքում կնվազեցնի  ռադիոակտիվ արտանետումները:

Ատոմակայանի հուսալիության մակարդակը

Աշխարհում չկա ատոմակայան, որը վտանգ չի ներայացնում, իսկ Հայաստանի ատոմակայանը,  որն ունի մաշվածության նման մակարդակ և գտնվում է սեյսմավտանգ գոտում՝առավել ևս: Այնուհանդերձ՝  պարբերաբար տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից կատարվող փորձագիտական  ուսումնասիրությունների արդյունքում նշվում է, որ ատոմակայանը դեռ կարող է գործել:  2011 թվականին ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբն ուսումնասիրեց կայանի հուսալիութան մակարդակը և հունիսի 2-ին հանդես եկավ արդյունքների ներկայացմամբ: Հանձնախմբի ղեկավար Վամոս Գաբորն ասաց, որ տրվել են 16 հանձնարարականներ, կատարվել 14 առաջարկություններ։ Եկել են եզրակացության, որ թեև բոլոր ատոմակայններն էլ պարունակում են ռիսկեր, Մեծամորի ատոմակայանում  ռիսկերը ընդունելի մակարդակի վրա են։ Շահագործող անձնակազմը  բաղկացած է բարձրորակ մասնագետներից, որոնք անցնում են պարբերական վերապատրաստումներ:  

 

Նոտ ատոմակայանի խոստում և ընթացք

 

10 տարի անց ավարտվելու է ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը: Հայաստանին անհրաժեշտ են էներգիայի մատակարարման նոր միջոցներ: Նոր ատոմակայանի մասին առաջին հայտարարությունը պաշտոնական մակարդակով արեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2008թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ ամբիոնից : Դրանից օրեր անց  Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հայտարարեց, որ նոր ԱԷԿ-ի շինարարությունը կսկսվի 2011-ին, այն  շահագործման կհանձնվի 2017-ին:

2011թ. ապրիլի վերջին Երևանում ծրագրված էր անցկացնել միջուկային նոր էներգաբլոկի կառուցման դոնորների համաժողով։ Նոր բլոկի հզորությունը նախատեսված էր 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը` 60 տարի։ Կառույցի  արժեքը գնահատվում էր շուրջ $5 մլրդ դոլար: Դոնորների համաժողովը, սակայն,  այդպես էլ չկայացավ: Նոր էներգաբլոկը կառուցելու շուրջ  հետաքրքրություն հայտնած միակ ընկերությունը մնաց ռուսական «Ռոսատոմ»-ը, այն էլ՝ խոստանալով միջոցների միան 20 տոկոսը:

Սերժ Սարգսանը արտասահմանյան տարբեր այցերի ընթացքում ՝ Խորվաթիայում, Լեհաստանում, առաջարկում էր ընկերություներին ներդրումներ անել ատոմակայանի շինարարության մեջ:

2016 թվականի փետրվարի 12-ին Կառավարությունը պետք է քննարկեր ու հաստատեր նոր ատոմակայանի կառուցման ծրագիրն ու կառուցման պլանի ժամանակացույցը: Սակայն էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, օրակարգի քննարկումը դեռ չմեկնարկած, խնդրեց հանել նախագիծը:

Դրանից երկու ամիս անց՝ ապրիլի 20-ին Երևանում կայացած Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Росатом պետական կորպորացիայի համատեղ նիստից հետո Росатом-ի առաջին փոխնախագահ Կիրիլ Կոմարովն ասաց. հայկական նոր ատոմակայանի կառուցման համար տնտեսական հիմքեր չկան:

2017 թվականի հուլիսի 14-ին էլ «Ազատության» հետ զրույցում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ այս պահին նոր ատոմակայանի կառուցման կարիքը չկա:

Փաստորեն՝ դեռևս  9 տարի առաջ Սերժ Սարգսյանը տեսնում էր նոր ատոմակայան կառուցելու կարիք և այդ մասին հայտարարում, իսկ հիմա՝ չկարողանալով անհրաժեշտ միջոցներ գտնել՝ ասվում է, որ նոր ատոմակայանի կառուցումը ժամանակավրեպ է: Գոնե  մինչև 2027 թվականը, քանի դեռ կգործի  Մեծամորի ԱԷԿ-ը:

Ատոմակայանը, միևնույն է, կփակվի՝ անկախ ԵՄ պահանջից

Անկախ ԵՄ-ի կամ որևէ այլ կառույցի ու երկրի պահանջներից՝  Հայաստանի ատոմակայանը փակվելու է:  Կայանի  գործունեության ժամկետը  2027 թվականին վերստին երկարաձգելը գրեթե անհնար է համարվում. ռիսկերը չափազանց մեծ են:

Ինչո՞վ փոխարինել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը

Իսկ ինչով փոխարինել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը: Վաղուց ժամանակն է, որ Հայաստանը զարգացնի այլընտրանքային էներգետիկան: Այս առումով երկիրն ունի բավարար ներուժ: Հայաստանում կան և ջերմա, և հիդրոէլեկտրակայաններ: Մեզանում վաղուց խոսվում է արևային էներգետիկայի զարգացման մասին: Դրա համար կատարվել են համապատասխան հաշվարկներ և գիտական առաջարկներ: Թեև սա ծախսատար ճյուղ է, սակայն հեռանկարային է, էկոլոգիապես մաքուր և հարատև: Պաշտոնական վիճակագրության համաձայն` այսօր Հայաստանում տարեկան արտադրվող շուրջ 7.3 մլրդ Կվտ/ժամ էլեկտրաէներգիայից ՀԱԷԿ-ում է արտադրվում 2.3 մլրդ-ը /30 տոկոս/։ 2.5 մլրդ Կվտ/ժամ  /35 տոկոս/էլեկտրաէներգիան  արտադրում  են Հայաստանի բոլոր ջերմային կայանները միասին, գրեթե նույնքան էլ ՀՀ բոլոր մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայանները։ Անշուշտ՝  ատոմային էներգիան  ջերմաէլեկտրակայանների արտադրած էներգիայից 3-4 անգամ ավելի էժան է:

Եվ հենց սա նկատի ունենալով՝ որոշ մասնագետներ պնդում են,  թե  ատոմային էներգետիկային  փոխարինող չկա, սակայն այդ դեպքում հարց է ծագում՝ այնիսի հզոր երկրներ, ինչպիսիք  Գերմանիան է կամ Ֆրանսիան, որոնք  հրաժարվել են ատոմակայաններից, ի՞նչ են անում: Պարզապես նրանք ժամանակին մտածել են այդ մասին:  Մենք ևս վաղուց պետք է մտածած լինեինք:

Վերականգնվող էներգետիկայի առանձնահատկությունն այն է, որ նախնական ներդրումները հսկայական են, սակայն՝ շահագործման ծախսերը զրոյական են:

Տարբեր գնահատականներով՝ նոր ատոմակայանի կառուցումը  կարժենա 5-7 մլրդ դլար : Այդքան գումար վերականգնվող էներգետիկայի վրա ծախսելու դեպքում ևս կարելի է ստանալ նկատելի արդյունք:  Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը անցած մայիսին  վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովում հայտարարեց, թե ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով և  հավասար պայմանների դեպքում շուրջ 8 մլրդ դոլար ներդրումային համագործակցության հնարավորություն կա: Դեսպանի այդ հայտարարությունը, սակայն, անտեսվեց կառավարության կողմից:

ԵՄ-ն չի արգելում ատոմակայան ունենալ

Եզրափակելով՝ արձանագրենք . ատոմակայանը փակելու կոչ անելով հանդերձ, Եվրոպական միությունը Հայաստանին չի արգելում ունենալ ատոմակայան: Ընդհակառակը, համաձայնագրում նշվում է, որ պետք է հաստատել գործողությունների պլան, որը նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորություններով: Խոսքը կարող է վերաբերել թե վերականգնվող էներգետիկային, թե այլ աղբյուրների, թե նոր ատոմակայանին: Եվ, որ կարևոր է՝  Եվրամիությունն  առաջարկում է իր շատ կոնկրետ և անհատույց օգնությունն այդ հարցում:

 

Սևակ Հակոբյան