Հուշագրի ստորագրումը ոչ թե երկխոսության սկիզբ է, այլ արդեն իսկ կայացած փոխգործակցության արդյունք. նախարարը Հայաստանի ներդրումային գրավչության մասին

Լուրեր

31.08.2026 | 14:41
Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է
31.08.2026 | 14:34
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ բազմահարկ շենքի բնակարաններ են վնասվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:25
Միրզոյանն ու դիվանագիտական ծառայության ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահման և Գյումրի-Կարս երկաթգծի կայարան
31.08.2026 | 14:19
Poland Open. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
31.08.2026 | 14:11
Վանաձորում տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
31.08.2026 | 13:59
Համաձայնագիր է ստորագրվել․ «Լիդիան Արմենիա»-ն մեկուկես տարում 10,5 մլն դոլար կհատակցնի համայնքներին
31.08.2026 | 13:48
Թրամփը հայտարարել է, որ իրանական Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»
31.08.2026 | 13:37
Սեդրակ Քոչարյանը հանք չունի, չգիտեմ` ինչի մասին է խոսքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
31.08.2026 | 13:25
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 13:20
Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
31.08.2026 | 13:15
ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում
31.08.2026 | 13:15
Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:10
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի տարածքում
31.08.2026 | 13:04
Փաշինյանն ու Մոդին քննարկել են Հայաստան-Հնդկաստան համագործակցության խորացումն ու TRIPP նախագիծը
Բոլորը

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունում ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կանգուն–փորձագետների ակումբ» գործարարության զարգացման հասարակական կազմակերպության միջև։

«Փաստաթուղթը ստորագրել են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և «Կանգուն – փորձագետների ակումբի» նախագահ Ալեքսանդր Գրիգորյանը։

Հուշագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայաստանի  ներդրումային միջավայրի բարելավման, ներդրումային դաշտի գրավչության բարձրացման, ներդրումների համար նոր ոլորտների բացահայտման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Կողմերի համաձայնեցված և կառուցողական փոխգործակցության առանցքը լինելու է դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավումը։

«Կանգուն – փորձագետների ակումբը»  կաջակցի նախարարությանը և Ներդրումների աջակցման կենտրոնին ներդրումային ծրագրերի ուսումնասիրման, գնահատման, կազմման, ներդրումային նոր հնարավորությունների բացահայտման, ներդրումների ներգրավման գործընթացում, նաև կտրամադրի նախարարությանն անհրաժեշտ խորհրդատվություն։

Նախարար Տիգրան Խաչատրյանը միջոցառման ընթացքում նշել է, որ հուշագրի ստորագրումը ոչ թե երկխոսության սկիզբ է, այլ արդեն իսկ կայացած փոխգործակցության արդյունք։

Կողմերը քննարկել են առաջիկա անելիքները, ծրագրերի փաթեթավորման գործընթացը, ինչպես նաև նախարարության՝ մի քանի ուղղություններով խորհրդատվական տեսակետներ ստանալու ներկա կարիքները»։