2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք. ՀՀ վարչապետ

Լուրեր

31.08.2026 | 17:48
Էրդողանը ժամանել է Բիշքեկ
31.08.2026 | 17:40
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը
31.08.2026 | 17:32
«Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի
31.08.2026 | 17:24
Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Նարենդրա Մոդին հայերեն գրառում է արել
31.08.2026 | 17:17
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
31.08.2026 | 16:16
Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 16:07
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում ռուսական ակումբում. աղբյուր
31.08.2026 | 15:55
Պուտինը չգիտի՝ ինչպես ավարտել պատերազմը և մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ․ The Economist-ի անդրադարձը
31.08.2026 | 15:50
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը
Բոլորը

2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է 4.9 միլիոն գործարք. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիոկլա Փաշիանյանը:

›Սա նշանակում է, որ օտարերկրացիները իրենց բանկային քարտերով 4.9 միլիոն անգամ վճարում են իրականացրել մեր խանութներում, սրճարաններում, ռեստորաններում, հյուրանոցներում, ինչպես նաեւ կանխիկացում իրականացրել բանկոմատներում:

Այս ցուցանիշը 2017 թվականի նկատմամբ աճել է 102 տոկոսով, կամ 2.5 միլիոն գործարքով, 2018-ի նկատմամբ աճել է 48 տոկոսով կամ 1.6 միլիոն գործարքով:

Դրամային առումով՝ օտարերկրյա քարտերից 2019 թվականին ունեցել ենք 178 միլիարդ դրամի գործարք, ինչը 2017-ի նկատմամբ ավել է 44 տոկոսով կամ 54 միլիարդ դրամով, իսկ 2018-ի նկատմամբ 28 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով:

Ինչպես նկատեցիք, գործարքների քանակն ավելի մեծ տոկոսային աճ ունի, քան գործարքների դրամային ծավալը:

Սա կարող է նշանակել, որ օտարերկրյա զբոսաշրջիկները ավելի շատ են օգտվել փոքր եւ միջին բիզնեսի ծառայություններից, որովհետեւ համեմատաբար ավելի փոքր գին ունեցող գործարքներ սովորաբար կնքվում են հենց փոքր եւ միջին բիզնեսի հետ, փոքր կանխիկացումներ իրականացվում են փոքր բիզնեսին, ներառյալ տաքսիներին վճարելու համար:

Իսկ սա նշանակում է, որ տնտեսական այն գաղափարախոսությունը, որը որդեգրել ենք՝ աշխատում է իրական կյանքում»,- գրել է նա: