ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հունվարի 31-ին ամփոփվել են 2019թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«Խորհրդակցության ընթացքում տարեկան զեկույցներով ու հաշվետվություններով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը:

Ներկայացված զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:

Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարը հստակ հանձնարարականներ է տվել զինված ուժերում քրեական ենթամշակույթի բացառման ուղղությամբ արդյունավետ պայքար ծավալելու առնչությամբ:

Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ՌՈ կատարած աշխատանքների վերաբերյալ, միևնույն ժամանակ հավելել, որ ռազմական ոստիկանությունը, իր իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, կարող է և պետք է անի ավելին։ Դավիթ Տոնոյանը հորդորել է առավել ակտիվացնել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Խորհրդակցության ավարտին, Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, ստացել հերթական զինվորական կոչումներ»,- ասված է հաղորդագրությունում: