Լավրովի՝ Վրաստան այցի շուրջ աղմուկը չի դադարում

Լուրեր

11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
Բոլորը

Վրաստանի իշխանությունները հնարավոր է հրաժարվեն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Թբիլիսիում անցկացնելուց. գրում է aliq.ge-ն:

Նիստը նշանակված է մայիսին։

Ռուսական «Կոմերսանտը», հղում անելով Վրաստանի կառավարությանը մոտ կանգնած երկու աղբյուրի, գրում է, որ նման որոշման դեպքում Վրաստանը խնդրանքով կդիմի Եվրոպայի խորհրդին՝ հանդիպումը տեղափոխել ֆրանսիական Ստրասբուրգ։

Ըստ լրատվականի՝ պատճառը գագաթնաժողովում Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի պոտենցիալ մասնակցությունն է։ Ըստ վրաստանյան կանոնադրության՝ նա իրավունք չունի երկրի տարածք մուտք գործել, քանի որ այցելել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա և Հարավային Օսիա (Վրաստանի՝ Օկուպացված տարածքների մասին օրենքով արգելվում է նշված տարածքներ այցելել՝ շրջանցելով Թբիլիսին)։

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է շրջանցել օրենքի կետը՝ հանուն միջազգային պարտավորությունների կատարման։

Նրա հետ համամիտ չեն վրաստանյան ընդդիմության շարքերում, այդ թվում նաև նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները։ Դեռևս օրեր առաջ նրանք սպառնացել էին Լավրովի aյցի դեպքում մասսայական բողոքի ալիք սկսել Վրաստանում։

Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ևս այն կարծիքին է, որ Լավրովի մուտքը Վրաստան արգելելով՝ կասկածի տակ  է դրվում Վրաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։

Հիշեցնենք՝ Վրաստանը, որպես Եվրախորհրդի նախագահող երկիր, մայիսին Եվրախորհրդի անդամ երկրների պատվիրակություններին է պատրաստվում հյուրընկալել նախարարների հավաքի շրջանակներում: Վերջերս տարածված տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի պատվիրակությունը ներկայացնում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով խախտել է Վրաստանի օկուպացիայի մասին օրենքը: