Ռոբերտ Քոչարյանը կոպտագույն սխալ է անում՝ աշխատում է մեր հակառակորդի օգտին. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ

Պարո՛ն Սարգսյան, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռօրյա շփումներն ավարտվեցին հայտարարությամբ, ըստ որի՝ քննարկվել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, ապագա կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքների ու տարրերի, կարգավորման գործընթացի ժամանակացույցի և օրակարգի շուրջ հարցեր։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարվել փակ դռների հետևում, որքանո՞վ իրական կարող են լինել պնդումները, թե նոր փաստաթուղթ կա սեղանին, անգամ Արցախում հայերի ու ադրբեջանցիների համատեղ բնակեցման հարց է քննարկվել:

– Շատ ողջունելի է, որ բանակցային գործընթաց է գնում և շատ դրական եմ գնահատում, որ այն երկար է տևում։ Դա նշանակում է, որ կա նյութ, փաստաթուղթ, հենք, որի շուրջ քննարկում է գնում, ավելին՝ խոսք է գնում ժամանակացույցի մասին։ Համոզված եմ, որ այս ընթացքում, երբ Արցախում և Ադրբեջանում ընտրություններ են, ռազմական գործողություններ չեն լինի, Ադրբեջանը չի գնա արկածախնդրության՝ անելանելի ելքով խնդիրներ լուծելու։ Սա դրական է բոլորիս համար։ Խնդրի լուծման տարբերակները շատ չեն, նոր հեծանիվ հորինելու ուղղակի մեթոդ չկա։ Աշխարհը նման կարգի խնդիրները լուծում է պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքով, և այս երկու սկզբունքների համադրության արդյունքն է, որը կարող է Արցախի հիմնահարցի խաղաղ տարբերակ բերել։

– Նիկոլ Փաշինյանի իշխանության հասցեին քննադատություն կա, որ չունի պատկերացում, ծրագիր, մոտեցում, թե, ի վերջո, ինչպես է լուծվելու Արցախի հարցը։ Օրինակ՝ ինչ ժամանակահատվածում կարող է ինքնորոշման դրույթն ի կատար ածվել կամ իշխանությունն ինչ կարծիք ունի 7 կամ 4 շրջանները Ադրբեջանին հանձնելու դրույթի մասին։ Կիսո՞ւմ եք այս քննադատությունը։

– Եթե նայում ես մամուլում եղած և հանրային ընկալման տեսանկյունից, այո՛, մարդիկ կարող են այդպես մտածել: Բայց ես անձամբ ճանաչում եմ Նիկոլ Փաշինյանին, այդ թեմաներով զրուցել եմ շատ երկար, և պիտի ասեմ հետևյալը. երբ Ադրբեջանը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ լուծում ունի խնդրի լուծման առումով, դա լա՞վ է, թե՞ վատ։ Բանակցային գործընթացում բազում նրբություններ կան։ Այն, որ Ադրբեջանը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում, դա բավականին դրական է և Ադրբեջանին Լավրովյան սկզբունքներից հետ կբերի Մադրիդյան սկզբունքների դաշտ, այսինքն՝ խնդրի լուծման տարբերակներ գտնելու դաշտ։ Եթե ուզում ենք թշնամին մեռնի, ստիպված ենք գրավել ոչ միայն Բաքուն, այլև Ստամբուլը, որովհետև դրանք նույն կերպ փոխկապակցված են, ինչքան Երևանն ու Ստեփանակերտը: Անհնար է Բաքուն գրավել ու դրոշ դնել՝ առանց Ստամբուլը գրավելու: Նույն ժողովուրդն են, մտնելու են պատերազմի մեջ։ Եթե ուզում ենք թշնամի չունենալ, պիտի փորձենք լուծումներ գտնել։

– Տասնյակ տարիներ տևած բանակցություններն ավարտվեցին Ապրիլյան պատերազմով։ Այսինքն՝ բանակցությունը չի կանխում պատերազմը և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները…

– Ես այն կարծիքին չեմ, որ Ադրբեջանը տվյալ պահին ինքնուրույն որոշեց գնալ նման քայլի։ Համանախագահներից յուրաքանչյուրն իր սեփական խաղն ունի։ Ռուսական կողմն այսօր էլ շարունակում է պնդել Լավրովյան պլանով խնդրի լուծումը, և նույնիսկ այս բանակցություններում Մամեդյարովը շարունակել է խնդրի՝ նման տարբերակով դնելը։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է՝ եթե ցանկանա, այս տարի լուրջ առաջընթաց կունենանք: Ռուսաստանը մի անգամ արդեն ցանկացել է, դա մեզ պետք չէ։ Նա պետք է իր մոտեցումները համաձայնեցնի Մինսկի խմբի համանախագահների հետ։ Մակրոնը երեկ հայտարարեց հայ ժողովրդի ու Ղարաբաղի կողքին լինելու մասին։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ինքը մեզ առաջարկում է Լավրովյան պլանը, այն դեպքում, երբ ինչ հնարավոր էր տալու, տվել ենք իրենց։ 2016 թվականին Ապրիլյան պատերազմը եղավ իրենց թույլտվությամբ, նաև այդ տեսակետին է վարչապետը։ Այն մարդիկ, ովքեր օժանդակում էին Ռուսաստանին, երբ որ մերժեցին, ունեցան դրա հետևանքները, խոսքը Սերժ Սարգսյանի մասին է։

– Սերժ Սարգսյանը Factor TV-ի հարցին պատասխանելով՝ հերթյուրանք որակեց Նիկոլ Փաշինյանի՝ Կապանում ներկայացրած Սերժ Սարգսյանի ժառանգության մասին պնդումը։ Հիշենք, այն ըստ մամուլի՝ 7 շրջանի հանձնումն է Ադրբեջանին՝ զորքերի դուրսբերմամբ, հանրաքվեով կարգավիճակի որոշումը և այլն։  Հիմա Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, գոնե տեսականորեն մերժում է նման փաստաթուղթը։ Ըստ Ձեզ՝ մենք դատապարտվա՞ծ ենք քննարկել նման փաստաթղթեր, թե՞ կան շահավետ լուծումներ։

– Դեռ Տեր-Պետրոսյանն է ասել՝ մենք պետք է ընտրություն կատարենք վատի ու վատագույնի միջև: Ժողովուրդն ըմբոստացավ, ասաց՝ ո՛չ, մենք պետք է ընտրություն կատարենք լավի ու շատ լավի միջև։ Եթե մեր տնտեսությամբ կարողանանք ամբողջությամբ և մարդկային ռեսուրսներով սպասարկել մեր ցանկացած խնդիրները, իհարկե՝ ընտրություն կատարենք լավի ու շատ լավի միջև։ Երբ Ադրբեջանն իմանա՝ կարող է մտնել այս տարածք ու հաղթել, չի նայելու, թե արտաքին քաղաքականն ինչ է ասում։ Թուրքիան այդպես է արել։ Երբ Ղարաբաղում Ռուսաստանն աջակցում էր Ադրբեջանին, կարողացանք պատերազմը կանգնեցնել և առաջ գնալ։ Ապրիլյան պատերազմում առաջ էինք գնում, մինչև Ռուսաստանը չկանգնեցրեց։ Մենք որևէ բանի դատապարտված չենք, ուղղակի խաղաղությունը գերկարևոր արժեք է։ Զոհեր լինում են թե՛ մեր կողմից, թե՛ նրանց: Անկախ նրանից, որ նրանց կողմից տասնապատիկ ավելի են լինում, միևնույն է՝ դրանք զոհեր են, Ադրբեջանը լուսնի վրա չի գնալու, մենք հարևաններ ենք ու պետք է կարողանանք ինչ-որ պահից համագործակցել։

– «Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձև։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան»,- բանտից ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, որ Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի, սահմանի դիրքորոշումը կարգավորման բաղադրիչների վերաբերյալ: Ըստ նրա՝ միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից: Այս քննադատության մեջ կա՞ ռացիոնալ հատիկ։

– Որ Ռոբերտ Քոչարյանն իր ժամանակին Արցախի բանակցային ողջ գործընթացին տեղյակ էր, գիտի բոլոր նրբությունները, որոշակի հարցերում արժե նաև նրանից տեսակետ հարցնել, ոչ թե Ալիևից, սրան կողմնակից եմ։ Ռոբերտ Քոչարյանի առաջարկն անիրատեսական է, Արցախը բանակցային կողմ չէ և չի կարող նախաձեռնություն վերցնել։ Ռոբերտ Քոչարյանը երբ ասում է՝ Փաշինյանը չունի պլան, ինքը չգիտի՝ ունի՞, թե՞ չունի։ Լավ է, որ Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանն ու մեր հանրությունը չգիտեն այն կոնկրետությունը, ինչին գնում է Նիկոլ Փաշինյանը։ Դա բանակցային գործընթացի նրբություն է։ Բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանը չունենա պլան։ Նույնիսկ այս 7 ժամանոց բանակցություններն ասում են, չէ՞, որ կա ինչ-որ բան։ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է ուզում, Նիկոլ Փաշինյանն ասի՝ կո՞ղմ է Մադրիդյան սկզբունքներին: Հենց ասաց, բոլորս դեմ ենք լինելու, որովհետև չբավարարող հարցեր կան։ Եթե սեղանին դրված են Լավրովյան պլանը և Մադրիդյան փաստաթուղթը, ու դու երկուսին էլ դեմ ես, սա բավականին ռիսկային է։ Նիկոլ Փաշինյանը սիրում է ռիսկ, ես կուզենամ ռիսկի զգացողություն ունենա, սա լուրջ ռիսկային է, և մենք կարող ենք աշխարհին ապակառուցողական թվալ, բայց սա կարող է Ադրբեջանին բանակցային դաշտ բերելու խնդիր լուծել։

– Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական կարգը ենթակա է վերականգնման, արտահերթ խորհրդարանականն ընտրությունը հրամայական է համարում, նաև նշում, որ իրեն վիճակված է շատ կարևոր դեր խաղալ «ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»։ Ի՞նչ շանսեր ունի երկրորդ նախագահը։

– Ռոբերտ Քոչարյանը նույն սխալն է անում, ինչ ժամանակին ես եմ արել։ Ամեն տարի՝ գարուն, աշուն, ասում էի՝ փոխվելու է… Իհարկե՝ իմ կենսագրականը Ռոբերտ Քոչարյանին նման չէր։ Ընդդիմություն դառնալու համար մաքուր կենսագրություն է պետք ունենալ, իսկ Ռոբերտ Քոչարյանը «գույք պարտքի դիմացով» սկսած՝ Պողոս Պողոսյանով ավարտած բազմաթիվ սև գծեր ունի իր կյանքում, որով հանրությունը մեղադրելու է, ու այդ շանսերը չունի միանշանակ։ Երբ ես ասում էի՝ գարուն-աշուն, Ռոբերտ Քոչարյանի լրատվական դաշտը ծաղրում էր, հետո իմ ընկերներն էին ծաղրում: Չի լինելու դա, իմ մաքուր կենսագրությունն ունենալով՝ իմ մոտ չստացվեց, և Նիկոլ Փաշինյանն արեց հեղափոխությունը, ինքն ընդհանրապես հնարավորություն չունի։ Իրականությունից կտրվել է, լավ չի, որ ինքը Ղարաբաղի հիմնահարցի առումով ասում է՝ բանի տեղ մի դրեք Հայաստանի իշխանություններին։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան-Ղարաբաղ տարանջատում է ուզում մտցնել, որ ինքը բանտից դուրս դա։ Այլ բան չեմ տեսնում։ Ցանկացած մարդ, ով ուզում է՝ մենք տանուլ տանք Արցախի հարցում, պետք է աշխատի սեպ մտցնել Ղարաբաղ-Հայաստան ենթատեքստում։ Ռոբերտ Քոչարյանը պետք է միասնության օգտին խոսի, կոպտագույն սխալ է անում Ռոբերտ Քոչարյանը, աշխատում է ոչ թե մեր, այլ մեր հակառակորդների օգտին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան