Բելառուսը հետաքրքրված է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորությունների լիարժեք օգտագործմամբ

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 19-ից 21-ը Մինսկում էր գտնվում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Հոկտեմբերի 20-ին հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և բելառուսական կողմի համանախագահ, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի գլխավորությամբ կայացել է հանձնաժողովի 13-րդ նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախորդ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Նիստի ավարտին կայացել է արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Արձանագրության մեջ շեշտադրվում է երկու երկրների համագործակցության ներուժը առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության, արտակարգ իրավիճակների ոլորտներում, ինչպես նաև երկու երկրների մարզերի միջև համագործակցությունը: Կարևորվել է Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ավելացման, փոխշահավետ ծրագրերի իրականացման, հարկային, մաքսային և համագործակցության, բոլոր այլ ոլորտներում ընթացակարգերի դյուրացման ու կանոնակարգման համար ԵԱՏՄ գործիքակազմի ակտիվ օգտագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ակտիվացման նպատակով «Մեղրի» ազատ տնտեսական գոտու հնարավորությունների լիարժեք օգտագործումը։

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ իր բովանդակությամբ և հագեցվածությամբ 13-րդ նիստի արձանագրությունը տարբերվում է նախորդ նիստերից՝ ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով առևտրատնտեսական ոլորտում երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար: